Դեպի վեր

16/06/2015

Էդիտա Էդիլյանին երեք ամիս փորձաշրջանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի արխիվային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի N 307-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N  307-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ 

   «11» ՀՈՒՆԻՍԻ 2015 Թ.                                                     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ  

ԷԴԻՏԱ ԷԴԻԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի արխիվային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 14-3.1-10) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 10-ի   N 5 որոշման եզրակացությունը և Է. Էդիլյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Էդիտա Արծրունի Էդիլյանին 2015 թվականի հունիսի 11-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի արխիվային բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 14-3.1-10) պաշտոնում։

Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:

          2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն