07/08/2015
Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 392-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 392-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«06» ՕԳՈՍՏՈՍԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-16) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 5-ի N 5 որոշման եզրակացությունը և Լ. Մարտիրոսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանին 2015 թվականի օգոստոսի 7-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-16) պաշտոնում։
Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։