07/08/2015

Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 392-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 392-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«06» ՕԳՈՍՏՈՍԻ 2015 Թ.                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-16) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 5-ի N 5 որոշման եզրակացությունը և                       Լ. Մարտիրոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանին 2015 թվականի օգոստոսի 7-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի              (ծածկագիր՝ 14-2.1-16) պաշտոնում։

Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:

          2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։