22/12/2015

Սիրվարդ Գևորգյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 618-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 618-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 «21» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                              ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-10)  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Ս. Գևորգյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սիրվարդ Հուսիկի Գևորգյանին 2015 թվականի դեկտեմբերի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-10)  պաշտոնում։

        Աշխատավարձն՝ ըստ հաստիքային ցուցակի:

    2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։