22/12/2016

ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի աշխատանքների հաշվետվություն

Իրավական փոխօգնության վարչության կատարած աշխատանքները

 

 

 Մի շարք բազմակողմ և երկկողմ պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման կենտրոնական մարմին: Իրավական օգնության շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությունը կենտրոնական մարմին է հանդիսանում ավելի քան 30 երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի իրականացման համար ու դրանց շրջանակներում համագործակցում է աշխարհի ավելի քան 70 երկրների կենտրոնական մարմինների հետ:

Վերոնշյալ միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի հանրապետության կենտրոնական մարմին գործառույթները և իրավական համագործակցության իրականացումն ապահովում է ՀՀ արդարադատության նախարարության Իրավական փոխօգնության վարչությունը (այսուհետև՝ Վարչություն), որը ստեղծվել է 2016թ. հուլիսին իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում:

Վարչությունն ունի երկու բաժին՝ հանձնումների և դատական հանձնարարությունների բաժինը և դատապարտյալների փոխանցման բաժինը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչության գործառույթների կատարման համար ՀՀ արդարադատության նախարարություն մուտքագրվող գործերը հիմնականում ստացվում են փաստաթղթային եղանակով, Mulberry համակարգով իրականացված աշխատանքները կազմում են վարչության կողմից իրականացվող աշխատանքների 39.9%:

2016թ. ընթացքում ընդհանուր առմամբ Իրավական փոխօգնության վարչություն մուտքագրվել է 2056 գործ, որոնցից Mulberry էլեկտրոնային համակարգով՝ 821, իսկ փոստային եղանակով՝ 1234: Mulberry էլեկտրոնային համակարգով ստացված՝ 821 գործերից 244-ը դիմումներ են քաղաքացիներից:

 

Հանձնումների և դատական հանձնարարությունների բաժինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակից օտարերկրյա պետությունների դատական վարույթի ընթացքում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի) փաստաթղթերի ուսումնասիրությունը, հանցագործություն կատարած անձանց հանձնման նպատակով Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունից ներկայացնում է հանձնման և հանձնման նպատակով կալանավորման միջնորդություններ, ապահովում դրանց պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում և միջոցներ ձեռնարկում դատարանի կողմից կայացված հանձնման մասին որոշումների կատարման ուղղությամբ:

Էքստրադիցիայի շրջանակներում բաժինն ապահովել է ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը Վրաստանի, Թուրքիայի, Լեհաստանի Հանրապետության, Լատվիայի,ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Քուվեյթի Պետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ:

Հաշվետու ժամանակահատվածում վերը նշված նպատակով բաժնի կողմից ուսումնասիրվել է էքստրադիցիայի 29 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումը դատարանի կողմից բավարարվել է 9 հետախուզվողի նկատմամբ:: Միջազգային պայմանագրերով սահմանված կարգով մերժվել է 14 անձի հանձնում: Դեռևս քննարկման փուլում են գտնվում 6 հանձնման գործեր:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունների պաշտպանությունը ՀՀ իրավասու դատարաններում բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է 31 անգամ:

Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելու համար ՀՀ իրավասու դատարաններին են փոխանցվել օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների դեմ հարուցված և դատական վարությում գտնվող քրեական 2 վարույթներ:

Բաժինն ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետություններից կամ Հայաստանի Հանրապետության դատարաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (որպես ՀՀ կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և կազմակերպում է դրանք ըստ պատկանելության ուղարկելու աշխատանքերը, կատարման արդյունքերի ամփոփումը:

Այս կապակցությամբ, հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տվել 660 դատական հանձնարարությունների և իրավական օգնության հարցումների, որոնցից 559-ը ստացվել են օտարերկրյա պետություններից, իսկ 101-ը՝ ՀՀ իրավասու մարմիններից:

Օտարերկրյա պետություններից ստացված 559 դատական հանձնարարություններից և իրավական օգնության հարցումներից 377-ը ստացվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից, 35-ը՝ Բելառուսի Հանրապետության իրավասու մարմիններից, 2-ը՝ Ռումինիայի Հանրապետության իրավասու մարմիններից,  61-ը՝ Թուրքիայի իրավասու մարմիններից,  5-ը՝ Բուլղարիայի իրավասու մարմիններից, 2-ը՝ Լեհաստանի իրավասու մարմիններից, 3-ը՝ Չեխիայի իրավասու մարմիններից, 13-ը՝ Վրաստանի իրավասու մարմիններից, 5-ը՝ ՈՒկրաինայի իրավասու մարմիններից, 2-ը՝ Մոլդովայի իրավասու մարմիններից, 5-ը՝ Գերմանիայի իրավասու մարմիններից, 5-ը Լյուքսեմբուրգի Դքսության իրավասու մարմիններից, 7-ը՝ Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններից, 2-ը՝ Լատվիայի Հանրապետության իրավասու մարմինց, 10-ը՝ Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինց, 1-ը՝ Տաջիկստանի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը Թուրքմենստանի Հանրապետության իրավասու մարմնից, 4-ը Բելգիայի թագավորության իրավասու մարմնից, 3-ը՝ Լիտվայի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը Նիդերլանդների Թագավորության իրավասու մարմնից, 2-ը Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը Սլովենիայի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը Հունաստանի Հանրապետության իրավասու մարմնից:

10 դատական հանձնարարություններ վերադարձվել են՝ դրանք միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված 101 դատական հանձնարարություններից և իրավական օգնության հարցումներից 58-ը ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններ, 4-ը՝ Վրաստանի իրավասու մարմիններ, 2-ը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմնիններին, 4-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Հունաստանի Հանրապետության իրավասու մարմիններ, 2-ը Ղազախստանի հանրապետության իրավասու մարմիններին, 1-ը Սիրիայի Հանրապետության իրավասու մարմնիններին, 7-ը Ուկրաինայի Հանրապետության իրավասու մարմիններին:

 22 դատական հանձնարարություններ և իրավական օգնության հարցումներ վերադարձվել են ՀՀ նախաձեռնող պետական մարմիններին՝ դրանք համապատասխան միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

Դատապարտյալների փոխանցման բաժինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով իրականացնում է օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և դատապարտյալների փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ու փոխանցման իրականացման գործառույթները:

2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունում ուսումնասիրվել և ընթացք է տրվել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում պատիժը կրող դատապարտյալների Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված 182 դիմումի, որոնցից 123 դիմում մերժվել է, 48-ը` բավարարվել, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 11 դիմում:

Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվել է 103 դիմում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Ռուսաստանի Ռաշնությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման 6 դիմում, մերժվել` 86-ը, իսկ 11 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փաստացի իրականացվել է 5 դատապարտյալի փոխանցում:  

2016թ. ընթացքում իրենց քաղաքացիության երկիր տեղափոխվելու ցանկություն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 29 քաղաքացիներ: Ներկայացված 29 դիմումներից ՀՀ արդարադատության նախարարը բավարարել է 18 դատապարտյալի դիմում, որոնց փաստացի փոխանցումն իրականացվել է: Ներկայումս ԻԻՀ քաղաքացի հանդիսացող 11 դատապարտյալի փոխանցման դիմում գտնվում է քննարկման փուլում:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Բելառուսի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման և մերժվել է  Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետություն դատապարտյալի փոխանցման մեկական դիմում:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից մերժվել են նաև Ղազախստանի Հանրապետությունում, Ուկրաինայում և Ամերիկայի Միացիալ Նահանգներում պատիժը կրող և պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն փոխանցման մասին դիմումներ ներկայացրած մեկական դատապարտյալներ, ինչպես նաև պատժի մնացած մասը կրելու նպատակով իրենց քաղաքացիության երկիր տեղափոխվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում դատապարտված և պատիժը կրող Ուկրաինայի և Ռումինիայի մեկական քաղաքացիների դիմումներ, Վրաստանի չորս քաղաքացու դիմումներ:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող Պերուի Հանրապետության մեկ քաղաքացու դիմումը` պատժի մնացած մասը կրելու նպատակով Պերու փոխանցման խնդրանքով:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է 1 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն փոխանցման խնդրանքով, իսկ 8 դատապարտյալներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից իրենց դիմումների համաձայն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, մերժվել է ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխման երեք, քննարկման փուլում է գտնվում մեկ դիմում:

ՀՀ արդարադատության նախարարությունում «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» 1997 թվականի մարտի 28-ի Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում ուսումնասիրվում է Ռուսաստանի Դաշնությունում հարկադիր բուժում ստացող ՀՀ քաղաքացիների երկու դիմումներ` Հայաստանի Հանրապետություն տեղափոխման նպատակով:

Վերոնշյալ կոնվենցիայի շրջանակներում ներկայումս ուսումնասիրության փուլում է գտնվում Վրաստանի մեկ քաղաքացու դիմում` հարկադիր բուժման շարունակությունը Վրաստանում անցնելու համար:

 

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կատարած աշխատանքները

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը հաշվետու ժամանակահատվածում դրսևորել է մասնագիտական անհրաժեշտ պահանջներին բավարարող աշխատանք՝ նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բոլոր գործերով ներկայացված ՀՀ կառավարության դիրքորոշումները և պատասխանները համարվել են սպառիչ: Եվրոպական դատարանի կողմից լրացուցիչ հարցումներ կամ հարցերի կրկնակի պարզաբանումներ չեն ներկայացվել։

Եվրոպական դատարան ՀՀ կառավարության դիրքորոշումների ներկայացում: Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության 70 դիրքորոշում:

Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշումների 28 նախագիծ մշակվել է Վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի, իսկ 29 նախագիծ՝ Վարչության քրեական և վարչական գործերով բաժնի կողմից:

Նշված գանգատների առնչությամբ Վարչության աշխատակիցներին հանձնարարվել է ուսումնասիրել գանգատներում բարձրացված հարցերին առնչվող ներպետական օրենսդրությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Կատարված աշխատանքներն ամփոփվել և ներկայացվել են հաստատման` պահպանելով սահմանված բոլոր ժամկետները:

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված 29 լրացուցիչ գանգատներ և և 7 գործեր՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու առաջարկությամբ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումները Եվրոպական դատարան կներկայացվեն 2017 թվականին: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Տվյալ գործերով Վարչության կողմից ապահովվել է տեղական իրավասու մարմինների հետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:

Եվրոպական դատարանի վճիռների կատարում: Հաշվետու ժամանակահատվածում Վճիռների կատարման բաժինն իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել Եվրոպական դատարանի վերջնական վճիռների և որոշումների կատարման ուղղությամբ: Մասնավորապես, 22 գործով կայացված վճիռներով կազմվել (այդ թվում՝ վերանայվել) և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացվել 11 գործողությունների ծրագիր և հաշվետվություն, 2 գործով ներկայացվել են նամակ-պարզաբանումներ՝ ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հաղորդումների, 2 գործով ներկայումս մշակվում է 2 գործողությունների ծրագիր:

Վճիռների կատարման շրջանակներում կազմվել են անհատական միջոցառումների, մասնավորապես՝ դիմումատուներին արդարացի փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների նախագծեր և հիմնավորումներ: Հարկավոր է նշել, որ 2016 թվականին վերջնական դարձած վճիռներով Եվրոպական դատարանի սահմանած արդարացի հատուցման գումարները դիմումատուներին վճարվել են սահմանված ժամկետներում՝ առանց որևէ ուշացման:

Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է Հայաստանի վերաբերյալ կայացված 11 վճիռների հայերեն թարգմանությունը, մասնագիտական խմբագրումը և ՀՀ արդարադատության նախարարության, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքերում դրանց հրապարակումը: 2 վճիռ ներկայումս գտնվում է մասնագիտական խմբագրման փուլում:

Հաշվետու ժամանակահատվածում Վճիռների կատարման բաժինը շարունակել է ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ: Նշված դեպարտամենտի հետ համագործակցության և Վճիռների կատարման բաժնի կողմից ներկայացված ամբողջական գործողությունների հաշվետվությունների արդյունքում 2016 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ավարտել է 16 գործերի կատարողական վարույթները:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշների ապահովում: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշների ապահովման շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները:

 Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ: Վճիռների կատարման բաժինն անմիջական մասնակցություն է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 5‑ից 15-ը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստան կատարած պարբերական այցի արդյունքների վերաբերյալ նախնական պաշտոնական դիտարկումներին ու առաջարկություններին ի պատասխան ՀՀ կառավարության դիրքորոշման մշակման աշխատանքներին, ինչպես նաև համակարգել է հաջորդիվ ներկայացված զեկույցում բարձրացված հարցադրումների վերաբերյալ  ՀՀ կառավարության դիրքորոշման մշակման գործընթացը: 2 փաստաթղթերն էլ 2016 թվականին ուղարկվել են կոմիտեի քարտուղարություն:

Համագործակցությունը ՄԱԿ-ի Խոշտնագումների դեմ կոմիտեի և ենթակոմիտեի հետ: Հաշվետու ժամանակահատվածում Վճիռների կատարման բաժինը համակարգել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ ենթակոմիտեի՝ 2013 թվականին Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցում բարձրացված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության լրացուցիչ պարզաբանումների մշակման աշխատանքները, որոնք ամփոփվել են և 2016 թվականի փետրվարին փոխանցվել ՄԱԿ-ի ենթակոմիտե:

Բացի այդ, Վճիռների կատարման բաժինը համակարգել է Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացված չորրորդ պարբերական զեկույցի պաշտպանության նախապատրաստական, այդ թվում՝ զեկույցի պաշտպանությանը մասնակցելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները: Այս համատեքստում, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի նոյեմբերի 23-ին և 24-ին մասնակցել է Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի ընթացքում ՀՀ պատվիրակությունը պաշտպանել է նշված զեկույցը, ինչպես նաև պատասխանել կոմիտեի հնչեցրած լրացուցիչ հարցադրումներին:

Զեկույցի դիտարկումն անցել է Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների հետ բաց և կառուցողական երկխոսության մթնոլորտում: Խոշտանգումների դեմ կոմիտեն դրական է գնահատել ՀՀ չորրորդ պարբերական զեկույցի՝ սահմանված վերջնաժամկետից շուտ ներկայացնելու փաստը և ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը ոլորտը բարեփոխելու նպատակով:

Հանդիսանալով զեկույցի պաշտպանությանը մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով խոշտանգումների կանխարգելման ոլորտում վերջին չորս տարիների դրական զարգացումները, ինչպես նաև ընթացիկ ռազմավարական ծրագրերը և ձեռնարկվող քայլերը՝ ոլորտը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու համար:

Օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված գրավոր դիրքորոշումների ներկայացում: Հաշվետու ժամանակահատվածում Վարչության փորձագետները ներգրավված են եղել մի շարք իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, որոնք պայմանավորված են եղել ՀՀ օրենսդրությունը միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

  1. Մշակվել, սահմանված կարգով շրջանառության մեջ են դրվել, ամփոփվել, ՀՀ Ազգային ժողով են ներկայացվել և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել են հետևյալ նախագծերը՝

ü  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ü  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ü  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

  1. Մշակվել, շրջանառության մեջ է դրվել, ամփոփվել ու ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (նախագծի կարգավորման առարկան է անչափահասի մասնակցությամբ առերեսման և այլ քննչական գործողությունների հատուկ կարգի սահմանումը, մասնավորապես, հանցա­գործությամբ հասցված վնասի վերապրումը բացառելու նպատակով):
  2. Կազմվել է «Իրավական փոխօգնության մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը:

ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ ՀՀ կառավարության գրավոր դիրքորոշումներ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Սահմանադրական դատարան են ներկայացվել ՀՀ կառավարության գրավոր դիրքորոշումները հետևյալ հարցերի առնչությամբ՝

ü  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով.

ü  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով.

ü  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 15-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով.

ü  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով.

ü  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատաս­խանության հարցը որոշելու վերաբերյալ գործով.

ü  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասի և 77-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատաս­խանության հարցը որոշելու վերաբերյալ գործով.

ü  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատաս­խանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

Այլ ներգրավվածություն: Հաշվետու ժամանակահատվածում Վարչության աշխատակիցները մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետություններում (Ֆրանսիա, Ուկրաինա) կազմակերպված սեմինարներին և վերապատրաստման դասընթացներին:

Վարչությունը համակարգել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի պահպանման աշխատանքները, այդ թվում՝ կազմել է տեղեկատվական, պարզաբանական, վիճակագրական և այլ անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կատարել ընթացիկ այլ հանձնարարականներ:

 Վարչությունը նաև մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղան քննարկումներին և աշխատաժողովներին:

Բացի դրանից, Վարչությունը մասնակցել է 2016 թվականի դեկտեմբերի 8-9-ին կայացած Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողով` ԹԱՅԵՔՍ (TAIEX) ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունն իրականացրել է նաև ընթացիկ այլ հանձնարարականներ:

 

Արտաքին կապերի վարչություն

1.1. Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգում.

 

Արտաքին կապերի բաժինը (այսուհետ՝ Բաժին) իր գործառույթների իրականացման շրջանակներում աջակցել և համակարգել է միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ներքոհիշյալ ծրագրերը`

ա) 2013թ. դեկտեմբերի 17–ին ՀՀ Նախագահի ՆՀ-328-Ն հրամանագրով հաստատվել և օրենքով սահմանված կարգով գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – II փուլ» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 29 մլն. եվրո աջակցություն:

2016 թվականի ընթացքում Բաժնի կողմից եվրոպական կողմին է տրամադրվել վերը նշված ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված 3-րդ հատկացման (10 մլն եվրո) նախապայմանների իրականացման վերաբերյալ ինքնագնահատման զեկույցը, ինչպես նաև նախապայմանների ամբողջական իրականացումը հավաստող այլ անհրաժեշտ հիմնավորումներ և փաստաթղթեր: Ներկայումս եվրոպական կողմը ուսումնասիրում է ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված 3-րդ հատկացման (10 մլն եվրո) նախապայմանների իրականացման վերաբերյալ ներկայացված ինքնագնահատման զեկույցը:

բ) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Եվրոպական միության և Հայասատանի Հանրապետության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը: Համաձայնագիրը ներառում է հետևյալ հինգ ոլորտները՝ 1) ընտրական համակարգի կատարելագործում, 2) խոշտանգումների կանխարգելում, 3) խտրականության դեմ պայքար, 4) կանանց և տղամարդկան իրավահավասարության ապահովում, 5) երեխաների իրավունքների պաշտպանություն: Ֆինանսավորման համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն. եվրո: 

2016 թվականի ընթացքում Բաժնի կողմից եվրոպական կողմին է տրամադրվել վերը նշված ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված Ընդհանուր նախապայմանի՝ <<Բավարար առաջընթաց մարդու իրավունքների ազգային ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի իրականացման բնագավառում>> (500 հազար եվրո) իրականացման վերաբերյալ համապատասխան հաշվետվությունը:

գ) Իրականացման փուլում է գտնվում «Լրացում N1 - աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին` փուլ II ֆինանսավորման համաձայնագրում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագիրը: Վերջինս նախատեսում է 45 մլն. եվրո աջակցություն:

2016 թվականի ընթացքում Բաժնի կողմից տրամադրվել է համաձայնագրով նախատեսված` արդարադատության նախարարությանը վերաբերող նախապայմանների կատարման վերաբերյալ համապատասխան հաշվետվությունը: 

դ) Բաժնի աջակցությամբ նախապատրաստվել և Եվրոպական միությանն է ներկայացվել «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի դիտանցման ընթացիկ փուլի գնահատման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի զեկույցը:

ե) 2015թ. Բաժնի համակարգմամբ մեկնարկել է «TAIEX» ԵՄ աջակցության ծրագիրը: 2016 թվականի ընթացքում ԵՄ «TAIEX» գործիքի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել են ուսումնական այցեր՝ Ֆինլանդիայի Հանրապետություն, Լեհաստանի Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն:

զ) Բաժինը ներգրավված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Շրջանակային նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին և դրանից բխող համապատասխան աշխատանքներին, մասնավորապես՝ համաձայնագրի առանձին գլուխների վերաբերյալ կարծիքների տրամադրում, մասնակցություն տեսակոնֆերանսներին:

 

1.2. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությունների և դրանց շրջանակներում ներկայացվող հաշվետվությունների կազմում և համակարգում.

 

Բաժինն իր գործառույթների իրականացման շրջանակներում համակարգել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությունների և դրանց շրջանակներում ներկայացվող ներքոհիշյալ հաշվետվությունների կազմման գործընթացը:

ա) ՀՀ կառավարության կողմից 2014թ. փետրվարի 27-ին թիվ 303-Ն որոշմամբ հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների ծրագիրը: Բաժինը համակարգում է ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման աշխատանքները: Բացի այդ շահգրգիռ գերատեսչությունները ՀՀ արդարադատության նախարարոությանն են ներկայացնում իրենց իրավասությանն առնչվող միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք համակարգվում են Բաժնի կողմից:

բ) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող 2014-2016 թվականների համար գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ավարտվում է 2016 թ.-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել մշակելու Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների նոր ծրագիր՝ 2017-2019 թվականների համար:

Այս կապակցությամբ, ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշմամբ ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների ծրագրով ամրագրված բոլոր պատասխանատու մարմինները և քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց համապատասխան առաջարկությունները ներկայացրել են ՀՀ արադարադատության նախարարություն: Ներկայումս այդ առաջարկությունները գտնվում են ամփոփման փուլում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է իրականացնել ամփոփիչ քննարկումներ թե շահագրգիռ գերատեսչությունների, պետական այլ մարմինների, և թե քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Ամփոփիչ քննարկումներն իրականացնելուց հետո նախատեսվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների նոր ծրագիր՝ 2017-2019 թվականների համար:

Հարկ է նշել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի հաստատումը ամրագրված է 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում, որի համար սահմանված է վեցամսյա ժամկետ:

Այսպիսով հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների նոր՝ 2017-2019 թվականների ծրագրի մշակման և ընդունման հետ կապված բոլոր միջոցառումները համակարգվում են Բաժնի կողմից:

 

1.3. ՀՀ արդարադատության նախարարի, նախարարի տեղակալների փոխայցեր և հանդիպումներ.

2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի Պետության արդարադատության նախարարները, Վրաստանի պատիժների կատարման և իրավական օգնության նախարարը, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը (թվով 4 այց):

Այցերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության և Քուվեյթի Պետության արդարադատության, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր, որոնք նախապատրաստվել են Բաժնի կողմից:

Հաշվետու ժամանակահատվածում Բաժնի կողմից կազմվել են ՀՀ արդարադատության նախարարի օտարերկրյա այլ պետություններ այցելելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի թվով 9 փաթեթներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների արտասահմանյան այցերի համար անհրաժեշտ փաստաթղթերի թվով 9 փաթեթներ:

Բաժինը կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարի հանդիպումները` միջազգային կազմակերպությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հետ (թվով 35 հանդիպում):

Բաժինը կազմել և ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել նշված հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվություն, զրույցի կետեր:

2.  Միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժին

 

2.1. «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող ՀՀ արդարադատության նախարարության իրավասությունների կատարում.

Միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի կողմից 2016 թվականի ընթացքում կատարվել են  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող հետևյալ աշխատանքները՝

-  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերի վերաբերյալ կարծիքների նախագծերի տրամադրում – 771:

-  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու կամ դրանցում ՀՀ նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքների ներկայացում ՀՀ ԱԳՆ – 135:

-  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տեղեկանքի տրամադրում – 6:

-  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում – 46:

-         ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվության տրամադրում – 23:

-         ՀՀ արդարադաւթյան նախարարի իրավաբանական կարծիքի տրամադրում – 17:

-         Միջազգային պայմանագրերի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության նախագծի տրամադրում կամ դրանց վերաբերյալ համաձայնությունների նախագծի տրամադրում – 3: 

2.2. ԵԱՏՄ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթեր.

Միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի կողմից 2016 թվականի ընթացքում ԵԱՏՄ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի առնչությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները՝

-         ՀՀ միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, նախագծերի տրամադրում – 1079:

-         «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու կամ դրանցում ՀՀ նոր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքների ներկայացում ՀՀ ԱԳՆ – 4:

-         ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում – 50:

-         Բանակցությունների, տեսակոնֆերանսների մասնակցություն – 81:

 

Հավելված 1

 

Աղյուսակ

ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության կատարած աշխատանքների քանակական ցուցանիշների՝ ըստ բաժինների և գործառույթների

 

Բաժնի անվանում

Բաժին մուտք եղած գործերի քանակ

 

Բաժնից ելք եղած գործերի քանակ

 

Արտաքին կապերի բաժին

1255

1314

Միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժին

2215

2245

 

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության կողմից 2016 թվականի աշխատանքային տարում իրականացված աշխատանքների մասին

 

1. Ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության կողմից մշակվել են հետևյալ օրենքների նախագծերը.

1) «Պրոբացիայի մասին» և հարակից օրենքների փաթեթ. 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից:

2) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ. 2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից:

3) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության  oրենuգրքում  լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծերը գտնվում են լրամշակման փուլում:

4) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացվել են ՀՀ ԱԺ:

5) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք և հարակից փաթեթ. ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:

6)        ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ. ներկայացվել է ՀՀ կառավարություն:

7)        «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների ընդունման. ներկայացվել է ՀՀ կառավարություն:

8)        «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր. ներկայացվել է ՀՀ կառավարություն և հավանության է արժանացել:

9)        «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր. ներկայացվել է ՀՀ կառավարություն:

10)      ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից:

11)       «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ. ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից:

12) «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ. Հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից։

13) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում  կատարելու մասին», «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծեր. ներկայացվել է ՀՀ կառավարություն: Նախագիծը գտնվում է քննարկման փուլում:

14) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին:

15) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր. 2016 թվականի դեկտեմբերի 9-ին երկրորդ անգամ դրվել է շրջանառության:

16) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր (համատեղ սեփականություն, անհիմն հարստացում). մշակման փուլում են:

17) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (դելիկտ). 2016 թվականի հունիսի 28-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել, ապա հանվել է ՀՀ կառավարության նիստի օրակարգից:

18) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (սերվիտուտ, ուզուֆրուկտ). 2016 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

 19) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (հարևանային իրավունք), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր. ներկայացվել է ՀՀ կառավարություն:

20) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (մտավոր սեփականություն, առևտրային գաղտնիք). ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:

21) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (կառուցապատման իրավունք). Ներկայացվել է ՀՀ կառավարություն

22) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (միջազգային մասնավոր իրավունք). ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի.

23)  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ /էլեկտրոնային հսկողություն/՝ գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցման փուլում:  նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարություն

24) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծ. մշակման փուլում

է:

25)  ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ. Սույն թվականի հուլիսի 20-ին ներկայացվել է ՀՀ ԱԺ։

26) «Հավասարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ –ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ

27) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ- ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

  28) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողականօրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ- 16.12.2016 թվականին ընդունվել է ԱԺ կողմից:

29) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (205 հոդված) օրենքի նախագիծ -ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

30)  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր (Միակ բնակարան)- Ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:

31) «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը- նախագծերի փաթեթը դրվել է շրջանառության մեջ։

32) «Առեվտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ -դրվել է շրջանառության մեջ:

33) «Դատախազության մասին» ՀՀ օրենք- նախագիծը գտնվում է մշակման փուլում:

34)  «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենք- նախագիծը գտնվում է մշակման փուլում:

2. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության կողմից մշակվել են հետևյալ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների և ՀՀ Նախագահի կարգադրության  նախագծերը.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը. ներկայացվել է ՀՀ կառավարություն:

2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. 2016 թվականի հուլիսի 14-ին ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:

3) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 431-Ն և 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. 2016 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն:

4) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և հարակից փաթեթ. 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն:

5) «Տեղեկատվության ազատու­թյան ոլորտի արդիա­կանացման հայեցա­կարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ. ներկայացվել է ՀՀ կառավարություն:

6) «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծ. 2016 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն:

7) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների). Գտնվում է ՀՀ կառավարության հետ աշխատանքային կարգով քննարկման փուլում:

8) «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13 ի N 224 ՀՀ կառավարության որոշման նախագիծ. 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ուղարկվել է ՀՀ կառավարություն:

9) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ (նոտարական ծառայությունների սակագներ). 2016 թվականի դեկտեմբերի 14-ին ուղարկվել է շրջանառության:

10)          ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 2-ի թիվ 351-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ- որոշման նախագիծն ընդունվել է:

11)           «Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական ծառայողի օր նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ- որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

12)           «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ- որոշման նախագիծն ընդունվել է:

13)           «ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ- նախագիծը գտնվում է ամփոփման փուլում:

14)           Հայաստանի Հանրապետությունում իրավակարգավորման բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ. Ներկայացվել է շահագրգիռներին կարծիքի:

Մշակվել է ընդհանուր առմամբ թվով 44 ՀՀ կառավարության և 3 ՀՀ վարչապետի այլ որոշումների նախագծեր, 5 նախարարի հրաման։

3. ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա տրամադրվել է 16 մասնագիտական եզրակացություններ և դիրքորոշումներ:

4. Քաղաքացիների, իրավաբանական անձանց և պետական մարմինների գրավոր առաջարկություններին և դիմումներին տրամադրվել է 40 պատասխան:

5. ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության կողմից կազմակերպվել է 2016 թվականի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումը: 

 

          Ֆինանսատնտեսագիտական վարչության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ 

     - Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեների 2017-2019թթ. ՄԺԾԾ կազմում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն,  

      - Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում ընդգրկվելիք ծախսային ծրագրերի բյուջետային հայտի և փաթեթների կազմում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն,

      - Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի ծախսերի տարեկան նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմում և հաստատման ներկայացում,

      - Հայաստանի Հանրապետության տվյալ  տարվա պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին`  նախարարության միջոցով իրականացվող, նախարարության կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումների գործընթացի կազմակերպում,

       - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, բյուջետային հայտում ներառված ծրագրերի գծով ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաթեթների կազմում,

    -  Նախարարության ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփ եռամսյակային հաշվետվության կազմում և ներկայացում ֆինանսների նախարարություն,

     - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2016 թվականի ընթացքում գանձված պետական տուրքի վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում ֆինանսների նախարարություն,

    - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին հաշվետվության կազմում և ներկայացում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն,

      - Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեների 2017-2019թթ. ՄԺԾԾ կազմման աշխատանքներ, 

     - Նախարարության համակարգի կազմակերպություններին ֆինանսական հարցերով մեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերում  գործող իրավական ակտերին համապատասխան:

2. Հաշվապահական հաշվառման բաժնի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.

- Նախարարության Աշխատակազմի ապրանքանյութական արժեքների հաշվառման՝ այդ թվում հիմնական միջոցների և նյութերի հաշվապահական հաշվառման վարում,

- Աշխատակազմի 2016 թվականների տարեկան, եռամսյակային և ամսեկան կտրվածքով իրականացված պահպանման ծախսերի հաշվետվությունների հավաքագրման և ամփոփման աշխատանքներ,

- Դրամական միջոցների և նյութական արժեքների հաշվառման, դրանց շարժի հետ կապված գործառույթների ճիշտ արտացոլման աշխատանքներ,

- Հաշվապահական հաշվառման վարման, այդ թվում՝ Աշխատակազմի աշխատողների պարգևատրումների, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, իրականացված ծառայությունների և մատակարարումների դիմաց վճարման, ինչպես նաև վճարման փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

- Աշխատակազմի աշխատողների ծառայողական գործուղումների հաշվարկման և հաշվետվությունների ընդունման աշխատանքներ,

- Նախարարության հիմնարկներից և պետական ոչ առևտրային կազմակերպություններից, բաժնետիրական ընկերությունից հաշվեկշիռների ընդունման և ամփոփման, ինչպես նաև ամփոփ հաշվեկշռի կազմման աշխատանքներ,

- Նախարարության Աշխատակազմի, ինչպես նաև նախարարության հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների, բաժնետիրական ընկերության հաստիքացուցակների համաձայն տարիֆիկացիոն ցուցակների կազմման աշխատանքները.

- Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների հարցերին վերաբերվող կանոնադրությունների, հրահանգների, հաշվապահական ծառայությունների իրավասությանը վերաբերվող նորմատիվային փաստաթղթերի սինթետիկ և անալիտիկ հաշվառման ձևերի և քարտերի կենտրոնացված կարգով պատրաստում,

-  Առցանց էլեկտրոնային փոխանցումներ կատարելու աշխատանքներ,

- Սոցիալական փաթեթի շրջանակներում հայտերի ընդունման, փոխանցման և համապատասխան հաշվետվությունների կազմման աշխատանքներ,

- Եկամտային հարկի հաշվետվության կազմման աշխատանքներ,

- Պետական վիճակագրական հաշվետվությունների կազմման և  դրանք համապատասխան մարմիններին ներկայացնելու աշխատանքներ,

- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին տրամադրելու նպատակով բաժնի կողմից դուրս գրվող հատուկ հաշվառման բլանկների քանակային հաշվառման և դրանց համար նախատեսված հաշվառման մատյանների վարման աշխատանքներ:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կողմից 2016 թվականի աշխատանքային տարում իրականացված աշխատանքների մասին 

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը (այսուհետ` Վարչություն) 2016 թվականի աշխատանքային տարվա իր գործունեության ընթացքում ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:

  Վարչությունն իր լիազորության շրջանակներում`

- իրականացրել է Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի կողմից (հայեցողական, քաղաքացիական, քաղաքացիական ծառայությունների և տեխնիկական սպասարկում իրականացնող), ինչպես նաև Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց նշանակման, ազատման, խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման, գործուղումների և արձակուրդների տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը, անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.

- նախապատրաստել է Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացրել ստորագրման.

- իրականացրել է Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու, կադրային հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.

- իրականացրել է Աշխատակազմի աշխատողների անհրաժեշտ տեղեկանքների նախապատրաստումն ու հաշվառումը, անաշխատունակության թերթիկների, աշխատանքային գրքույկների լրացումը և հաշվառումը, աշխատանքային ստաժի հաշվառման աշխատանքները, աշխատավայր մուտքի ու ելքի դիտարկումը և տվյալների ամփոփումը. 

- քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացրել է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնելու աշխատանքները.

- մասնակցել է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում մի շարք փոփոխություններ  կատարելու նախապատրաստական աշխատանքներին.

- իրականաացվել է  Աշխատակազմում Պռոբացիայի պետական ծառայության ներդրման հետ կապված համապատասխան աշխատանքներ.

          - Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստել է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացրել է Աշխատակազմի ղեկավարին և քաղաքացիական ծառայության խորհուրդ.

          - քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացրել է Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.

          - քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացրել է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման աշխատանքները.

- հաշվառել է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրել է դրանք և ներկայացրել համապատասխան առաջարկություններ.

- իրականացրել է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում` ժամկետային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

- ապահովել է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու, այդ թվում` արտամրցութային կարգով, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր և խրախուսանքներ կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.

          - իրականացրել է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.

- ապահովել է Աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.

- ապահովել է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.

- ապահովել է Աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների, մուտքի ժամանակավոր անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքները.

- իրականացրել է Աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայցրել Աշխատակազմի ղեկավարին.

- իրականացրել է Աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ է ներկայացրել Աշխատակազմի ղեկավարին.

- Նախարարին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին տրամադրել է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն` այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.

- իրականացրել է իրավական այլ ակտերով սահմանված անձնակազմի կառավարման հետ կապված այլ գործառույթներ:

 

 

Ներքին աուդիտի բաժնի կողմից 2016 թվականի աշխատանքային տարում իրականացված աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից <<Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, 21.12.2015 թվականին կազմվել, հաստատվել և վավերացվել է <<2016 թվականի ներքին աուդիտի տարեկան ծրագիրը>>, որի վերջին փոփոխությունը 18.07.2016 թվականին հաստատվել և վավերացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից:

Ծրագրով նախատեսվել էր 7 առաջադրանք, որից 1-ը, թափուր  հաստիքներով պայմանավորված,  չի կատարվել: Աուդիտորական աշխատանքները իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանների համաձայն, որոնց արդյունքներով, սահմանված ժամկետներում, կազմվել և ներկայացվել են աուդիտորական հաշվետվություններ:

Ներքին աուդիտի բաժինն առաջնորդվել է հանրային հատվածում ներքին աուդիտի գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դրույթներով, մասնակցել է լիազոր մարմնի կողմից անցկացված դասընթացներին և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին:

Այժմ աշխատանքներ են կատարվում ներքին աուդիտի 2017-2019թթ ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմման ուղղությամբ:

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կատարած աշխատանքները

 

Հաշվետու  ժամանակահատվածում  ՀՀ արդարադատության  նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել և հաշվառվել է 3 արտադրական կոոպերատիվ, 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, 32 համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ, 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818 վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 290 հասարակական կազմակերպություն, 8 կուսակցություն, 6 իրավաբանական անձանց միություն,  104 հիմնադրամ, 9 արհեստակցական կազմակերպություն, 1 կրոնական կազմակերպություն, 10 պետական կառավարչական հիմնարկ, 16 համայնքային կառավարչական հիմնարկ, 57 սպառողական կոոպերատիվ: Իրականացվել են բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 2, միացմամբ պայմանավորված 39 և առանձնացմամբ պայմանավորված 17 գրանցումներ: Իրականացվել է առևտրային կազմակերպության փոփոխությունների 8144 գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 2541 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 7886 և իրավաբանական անձանց լուծարման 653 գրանցում և հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 9300, որից 2600 անվճար: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել մոտ 160 մլն դրամ։

Հաշվառվել է 23 լրատվամիջոց, որից 17 թերթ, 6 ամսագիր։

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է  91280 հայտարարություն:

Գործակալությունում ստացվել է 11 քաղաքացիական (որպես երրորդ անձ) և 8 վարչական գործերով հայցադիմումներ:

 

ՀՀ ԱՆ «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ

  1. Թարգմանչական աշխատանքները

2016 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 25597 էջ թարգմանություն՝ տարեկան կատարողականով նախատեսված 25588 էջի փոխարեն (մինչև դեկտեմբերի 30-ը նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 150 էջ թարգմանություն):

  1. Եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը

2016 թվականին շարունակվել են Կենտրոնի եզրաբանական շտեմարանի վերանայման աշխատանքները՝ մուտքագրված եզրույթներն ու արտահայտությունները կոնսոլիդացնելու, ինչպես նաև կրկնություններն ու վրիպակները բացառելու նպատակով։ Շարունակվում են նաև շտեմարանին առցանց բացատրական բառարանի տեսք հաղորդելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:

  1. Փաստաթղթերի կառավարման ավտոմատացված համակարգի վարումը

2016 թվականին շարունակվել են փաստաթղթերի կառավարման ավտոմատացված համակարգի ընթացիկ զարգացման աշխատանքները: Համակարգը Կենտրոնին հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել և հետագծել թարգմանությունների գործընթացը և պահուստավորել բոլոր թարգմանությունները, վերհանել նույնական պատվերները (տարբեր գերատեսչությունների կողմից տարբեր ժամանակահատվածներում ներկայացվող նույնաբովանդակ պատվերներ)՝ բացառելով աշխատանքի կրկնությունը և ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

  1. Ներքին վերապատրաստման դասընթացների անցկացումը

Կենտրոնը, կարևորելով իր մասնագիտական անձնակազմի որակավորման բարձրացումն ու հմտությունների կատարելագործումը, պարբերաբար կազմակերպում է աշխատանքային սեմինարներ և ինտերակտիվ քննարկումներ, որոնց նպատակն է փորձի, տեղեկատվության փոխանցման և քննարկումների միջոցով միմյանց հաղորդակից դարձնել թարգմանվող նյութերում հանդիպող խնդիրներին, եզրերին, այդ բնագավառներին ներհատուկ հասկացություններին և այլն:

  1. ԲՈՒՀ–երի հետ համագործակցությունը

Կենտրոնում ուսումնական պրակտիկա են անցել Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետից և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից տասնյոթ ուսանող։

  1. Կենտրոնի կայքէջը

Մեկնարկել են Կենտրոնի կայքէջի արդիականացման ուղղված աշխատանքները՝ նպատակ ունենալով այն դարձնել ավելի արագագործ ու դյուրօգտագործելի, կատարելագործել որոնման գործառույթը և, ընդհանուր առմամբ, առավել ժամանակակից տեսք հաղորդել կայքէջին: Աշխատանքները կավարտվեն 2017թ. առաջին կիսամյակում:

 

ՀՀ ԱՆ Իրավաբանական  ինստիտուտ ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականի ընթացքում իրականացրած  աշխատանքների վերաբերյալ 

Վերապատրաստման դասընթացներ 

1. Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի փետրվարի 02-ի N 31-Ա հրամանով հաստատված` Անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, հատուկ նշանակության, հերթապահության բաժինների և հերթապահ  խմբի ծառայողների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում:

2. Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի N 496-Ա հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների 2016 թվականի վերապատրաստման ծրագրով իրականացրել է 60 ծառայողների վերապատրաստում:

             3. Ինստիտուտը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հուլիսի 25-ի N 621-Ա որոշմամբ հաստատված Իրավաբանական ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 51 ծառայողների վերապատրաստում:  2012 թվականի հոկտեմբերի 19-ի N 915-Ա որոշմամբ հաստատված Կարգավորման ազդեցության գնահատում ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 55 ծառայողների վերապատրաստում,  իսկ  2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 1080-Ա որոշմամբ հաստատված Կոռուպցիայի դեմ պայքար ծրագրով` ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 45 ծառայողների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ վերապատրաստում է անցել 151 քաղաքացիական ծառայող: 

  1. 4.     Ինստիտուտը ՀՀ գործող նոտարների վերապատրաստման ծառայությունների մատուցման 2016 թվականի նոյեմբերի 15 -ի N ԱՆԻԻ-ՀՀԳՆՎԾՄ- 01/16 պայմանագով հաստատված՝ Նոտարների վերապատրաստման դասընթացի ծրագրով իրականացրել է 96 գործող նոտարների  վերապատրաստում:
  2. 5.     Ինստիտուտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև  2016թ.-ի դեկտեմբերի 16-ին  կնքվել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացների իրականացման պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝ 950 քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացներ:

Հմտությունների ուսուցման դասընթացներ 

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի  23-ի N 441-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագրով իրականացրել է 4 նոտարների թեկնածուների ուսուցում:

2016թ.-ի դեկտեմբերի 19-ից ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի N 581-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագրով նախատեսվում է իրականացնել ևս 4 նոտարների թեկնածուների ուսուցում:

           Հատուկ ուսուցման դասընթացներ 

  1. 1.   Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի փետրվարի 02-ի N 31-Ա հրամանով հաստատված Քրեակատարողական  ծառայողների հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է 1592 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում:

2.  Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի     29-ի N 322-Ա հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների 2016 թվականի հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է  333 ծառայողների հատուկ ուսուցում:

 

Ուսումնամեթոդական, հրատարակչական, օրենսդրական աշխատանքներ եվ միջազգային համագործակցություն 

  1. 1.   Ինստիտուտը մշակել է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագրերը:

Ինստիտուտում ստեղծվել են քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ նոր եռաչափ անիմացիոն ուսումնական հոլովակներ, որոնք արդեն ներդրվել են ուսումնական գործընթացում:

 Տպագրական աշխատանքներ

  1. 1.   Ինստիտուտը տպագրել է Արդարադատություն գիտական հանդեսի չորս համարներ:
  2. 2.     Ինստիտուտը տպագրել է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի ժողովածուներ:

Միջին մասնագիտական կրթություն

Իրավաբանական քոլեջը, որը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան իրականացնում է միջին մասնագիտական կրթություն, 2016 թվականի ընթացքում ունեցել է 8 շրջանավարտ: 2016 թվականին քոլեջը ունեցել է 18 ուսանող:

Միջազգային համագործակցություն  

1.Եվրոպական քրեակատարողական վերապատրաստման ակադեմիաների համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 05-07-ը ուսումնական այցով Հայաստան են ժամանել Իտալիայի Հանրապետության «Ռոմա Թրե» համալսարանի, իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ ծանոթանալու ՀՀ քրեակատարողական համակարգի յուրահատկություններին։

Ծրագրի 3 օրերի ընթացքում ուսանողներն այցելել են Ինստիտուտի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ նրանք ծանոթացել են վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներին:

2. Ինստիտուտի ներկայացուցիչները 2016թ. հոկտեմբերի 20-21-ը ներառյալ գործնական այցով մեկնել են Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաք, որտեղ հոկտեմբերի 20-ին համագործակցության հուշագիր է կնքվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական դեպարտամենտի վերապատրաստման կենտրոնի միջև:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի արխիվային բաժնի կողմից 2016 թվականի աշխատանքային տարում իրականացված աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի արխիվային բաժինը (այսուհետ` Բաժին) 2016 թվականի աշխատանքային տարվա իր գործունեության ընթացքում ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ինչպես նաև Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, 

  Բաժինն  իր լիազորության շրջանակներում`

- իրականացրել է ՀՀ  արադարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացած և գործավարությամբ ավարտված արխիվային պահպանության ենթակա փաստաթղթերի ընդունման, հաշվառման, պահպանության և օգտագործման աշխատանքները.

        Բաժնի աշխատակիցները  նորոգել, հաշվառել և պահպանության են պատրաստել նախարարության նախկին շենքում բռնկված հրդեհից հետո կիսաայրված փաստաթղթերը, այդ թվում`  1592 անձնական գործեր,270 անվճարունկության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիաներ,հիմնական գործունեության և անձնակազմին վերաբերվող հրամաններ, հրամանագրքեր և այլ փաստաթղթեր:

- Աշխատանքների արդյունքում առանձնացվել, ըստ տարեթվերի և պահպանության ժամկետների դասավորվել,արկղերում տեղադրվել են արխիվ հանձնված փաստաթղթերը:

- ստեղծվել է  Նախարարության աշխատակիցների անձնական գործերին վերաբերող փաստաթղթերի պահպանության էլեկտրոնային թղթապանակներ, ինչը     հնարավորություն է տալիս արագ փնտրել և կրճատել արխիվում ստացվող հարցումների կատարման ժամկետները:

- իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ արդարադատության նախարարության արխիվային բաժին հանձնված 2011-2013թթ. փաստաթղթերի ընդունման, հաշվառման, պահպանության աշխատանքներ:

 - իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից բաժնին հանձնված 2008-2014թթ. փաստաթղթերի ընդունման, հաշվառման, պահպանության աշխատանքներ:

- ՀՀ արդարադատության նախարարության արխիվային բաժին են հանձնվել        ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գործունեության ընթացքում առաջացած և գործավարությամբ ավարտված արխիվային պահպանության ենթակա  նյութեր 2003-2010թթ.

-  ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվացման ենթակա փաստաթղթերը, այդ թվում նաև  մինչև 2014թվականը ՔԿԱԳ բաժիներից ստացված հաշվետվություններ.

 -  ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոսիտիլի բաժնի   արխիվացման ենթակա 2008-2015թթ փաստաթղթերը.

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության արխիվային փաստաթղթեր 2008 - 2016թթ., ՀՀ համայնքների իրավական ակտեր, գրանցված և մերժված իրավական ակտեր, ՀՀ ընդունված օրենքներ 2008-2014թթ., ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ,              ՀՀ Նախագահի հրամանագրեր, ՀՀ Նախագահի կարգադրություններ.

- ՀՀ արդարադատության նախարարության «Դատիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկի  2007–2013թթ. արխիվացման ենթակա փաստաթղթերը.

-  ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  արխիվային պահպանության ենթակա  փաստաթղթերը

- առանձնացվել, և ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության ոչ առևտրային կազմակերպությունների և պահպանության ժամկետների դասակարգվել են արխիվացված փաստաթղթերը:

 

- տարվել են ընթացիկ աշխատանքներ  արխիվային բաժնի հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը,  արխիվապահոցներում դրանց անվտանգությունն ապահովելու համար:

 

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային և տարածքային բաժինների կատարած աշխատանքները՝ 2016 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ

Գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի կողմից.

  1. 1.    Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել  7.579 ամուսնության բացակայության վերաբերյալ  տեղեկանք ստանալու դիմումներին,
  2. 2.    Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է  1.508 թույլտվություն ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միջև ամուսնություն գրանցելու նպատակով:
  3. 3.    Ուսումնասիրվել է անվան փոխման 1.095 գործեր:
  4. 4.    Ուսումնասիրվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումերում  փոփոխություններ,  լրացումներ և ուղղումներ  կատարելու վերաբերյալ 3.487 գործեր:
  5. 5.   Ուսումնասիրվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման  337 գործեր:
  6. 6.   Ուսումնասիրվել է և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել քաղաքացիների 475 դիմումների:

 

Գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.

  1. Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել փաստաթղթի վրա ապոստիլ դնելու մասին 17.700  դիմումների:

2. Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին¦ կոնվենցիայի շրջանակներում ուսումնասիրվել և սահմանված կարգով ընթացք է տվել երեխայի միջազգային առևանգման մասին 9 դիմումների, որից 5-ն ավարտվել են, իսկ 4-ն ընթացիկ են:

3. Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին¦  կոնվենցիայի շրջանակներում Գործակալության կողմից ուսումնասիրվել և որդեգրման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել   54 գործ:

          Ներկայացված գործերից 50 գործերի վերաբերյալ ստացվել են դրական եզրակացություններ, իսկ 4 գործի վերաբերյալ բացասական եզրակացություն:

Նշված բաժինների կողմից ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԱՊՀ համապատասխան կառույցների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ինտերպոլի կենտրոնական մարմնի, այլ մարմինների, փաստաբանների, սնանկության գործերով կառավարիչների և այլոց 4.222 գրությունների:

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016 թ իրականացված  աշխատանքների վերաբերյալ

 

       Կրթամշակութային ծրագրեր

           Կենտրոնը ամբողջությամբ ապահովել է «Իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակություն» պետական ծրագրի  իրականացումը` սահմանված կարգով և ժամկետներում, ապահովելով անչափահաս դատապարտյալների գեղագիտական դաստիարակությունը և ուսուցումը, կրթամշակութային միջոցառումների  կազմակերպումը, սոցիալական վերաինտեգրման գործընթացին աջակցությունը:

           Ելնելով նրանից, որ անչափահասները գտնվում են խցային պայմաններում, դասընթացները կազմակերպվել են անհատական և խմբային ուսուցման ձևերով, ինտերակտիվ մեթոդներով: Նշված դասընթացներին մասնակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող անչափահասները: Անչափահասներին տրամադրվել է  դասընթացների համար անհրաժեշտ միջոցներ և գրենական պիտույքներ:

Հաշվի առնելով «Աբովյան» ՔԿՀ-ում կին դատապարտյալների ցանկությունը՝  դասընթացներին ընդգրկվել են նաև կին դատապարտյալները (35 կին դատապարտյալ):

Կենտրոնի կողմից 2015թ.-ից «Աբովյան» ՔԿՀ-ում  հիմնվել է «Ծնողական ակումբ»-ը:  Այն դատապարտված կանանց ծնողավարության ուսուցման և զարգացման խմբային հանդիպումների մեթոդիկա է, որը արդյունավետ կիրառվում է տարբեր երկրներում: Ակումբի շրջանակներում կազմակերպվել են քննարկումներ, կինոդիտումներ: Մասնավորապես Մարտի 7-ին կանանց և մայրության տոնի կապակցությամբ  կազմակերպվել է   կինոդիտում: Ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ֆինանսավորմամբ ապրիլի 7ին կազմակերպվել է տարբեր մարզերից կին դատապարտյալների երեխաների այցը և հանդիպումը մայրերի հետ, որի շրջանակներում   երեխաներին հանձնվել է նվերներ՝ քաղցրավենիքներ, գրենական պիտույքներ և խաղալիքներ (40 կին դատապարտյալ և նրանց այցելած 12 երեխա):

«Մուղդուսյան»  արվեստի կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ դատապարտյալների երեխաները ուղղորդվել են կենտրոն և  անվճար հիմունքներով նկարչության և արվեստի այլ դասընթացների մասնակցության հնարավորություն են ձեռք բերել: Նաև համատեղ կազմակերպվել է երեխաների աշխատանքների ցուցահանդես:

            ՀՀ արդարադատության նախարարության հանձնարարականի հիման վրա 2016 թվականի փետրվարից կրթամշակութային ծրագրերը իրականացվում են նաև  «Արմավիր» ՔԿՀ-ում:

Ընդհանուր առմամբ <<Արմավիր>> ՔԿ հիմնարկներում դասավանդվել են հետևյալ ծրագրերը.  

  • ընդհանուր գրագիտություն (օտար լեզուներ)
  • համակարգչային հմտությունների ուսուցում
  • խեցեգործություն, խեցեգործության ներկման և թրծման տեխնոլոգիա
  • բրուտագործություն, զարդարվեստ և նկարչություն
  • ժամանակից դեկորատիվ կիրառական արվեստ,

<<Արմավիր>> քրեակատարողական հիմնարկում  կազմակերպվել է ցուցահանդես  և դասընթացների 13 մասնակիցներին տրվել են ուսումնառության վկայականներ:

Սոցիալ-հոգեբանական և վերականգնողական աշխատանքներ պատժից ազատված անձանց  և նրանց ընտանիքի անդամների հետ.

Հանդիսանալով միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմ՝ ՀՀ կառավարության 2015թ սեպտեմբերի 10-ի թիվ 1044-Ն որոշման համաձայն, Կենտրոնը մարտի 31-ից ապրիլի 2-ը ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է «Գործընկերության ամրապնդումը սոցիալական և քրեական արդարադատության ոլորտներում» թեմայով աշխատանքային հանդիպում վերոնշյալ կանոնակարգով սահմանված համագործակից կառույցների մասնակցությամբ, որի շրջանակներում մշակվել է քրեակատարողական հիմնարկից վերադարձած անձանց հասարակությունում վերաինտեգրման աշխատանքների կարգի նախագիծ, քննարկվել են արդյունավետ համագործակցության ուղիները, պատժից ազատված անձանց սոցիալական խնդիրների լուծմանն առնչվող կոնկրետ միջոցառումներ:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել  է նաև կոնկրետ շահառուների հետ աշխատանք: Կենտրոնը իրականացրել է դատապարտված անձանց, պատժից ազատված անձանց  և նրանց ընտանիքի անդամների հետ հետևյալ աշխատանքները՝ հոգեբանական խորհրդատվություն, աջակցություն փաստաթղթերի ձեռք բերման հարցում, աշխատանքի տեղավորում, երեխաների ուսման ուղորդում և կազմակերպում:

 

          Անչափահասների արդարադատություն

 

Հաշվի առնելով միջազգային փորձի կարևորությունը  և ոլորտի զարգացման առաջնայնությունը՝ կենտրոնը ծրագրեր է իրականացրել նաև արտաբյուջետային միջոցներով գործընկեր կառույցների հետ համատեղ:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է «Խթանենք արդարադատության մատչելիությունը երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակներում  աշխատանքներ են իրականացվել Երևանի և Վանաձորի Այլընտրանքային պատիժների կատարման պիլոտային բաժինների հետ համատեղ:  Մասնավորապես կազմակերպվել են աշխատակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ ուղղված անչափահասների հետ աշխատանքների բարելավմանը: 

 

   ՀՀ արդարադատության նախարարության հանձնարարականով կենտրոնը իրականացրել է «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման» ծրագիրը:

 Ծրագրի շրջանակում կազմակերպվել են նիստեր, տպագրվել են ձեռնարկներ, երեխաների իրավունքների ապահովման  առաջարկներ են ներկայացվել քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական օրենսգրքերի աշխատանքային խմբերին՝ հիմնված միջազգային փորձագետի վերլուծության վրա: 

Կենտրոնը համագործակցել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի, մանկավարժական համալսարանի հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետների հետ: Դրա շրջանակներում կազմակերպվել են ուսանողների պրակտիկաներ, կամավորական աշխատանք,  հանդիպում քննարկումներ:

Հաշվետու ժամանակահատվածում կենտրոնը նաև ներկայացրել է արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն, զեկույցներ ազգային և միջազգային համաժողովներում, նպաստել է ոլորտի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:   Ոլորտի բարելավման և նախատեսվող աշխատանքների առաջարկներ է ներկայացվել երեխաների իրավունքների պաշտպանության 2017-2020թ.թ. եռամյա ծրագրում, որը հաստատման է ներկայացվել ՀՀ կառավարություն:

 

 

 

«ՀՀ փորձագիտական կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2016 թվականի աշխատանքային տարում կատարված աշխատանքների մասին 

2016 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության փորձագի-տական կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` Կենտրոն/՝ իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, աշխատանքներ է իրականացրել հետևյալ ուղղություններով՝

          - պայմանագրային հիմունքներով փորձաքննությունների  կատարում ինչպես քրեական գործերի վարույթների /պետական պատվեր/, այնպես էլ քաղաքացիա-իրավական հարաբերությունների շրջանակներում,

          - դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատ-րաստման ու կատարելագործման գործըթացի կազմակերպում , սահմանված կար-գով նրանց որակավորման հավաստում,

- դատական փորձաքննության արդյունավետության բարձրացում և հնարավորությունների ընդլայնում,

          - անձնակազմի կառավարում և դրա անխափան գործունեության ապահովում:

Փորձաքննությունների ծառայությունների մատուցում

          «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի բյուջետային ծախսերի գոր-ծառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «03. Փորձաքննությունների ծառայություններ» ծախսային ծրագրով նախատեսված պետության կարիքների հա-մար  փորձաքննությունների ծառայությունները մատուցվել են «Գնումների մասին»

ՀՀ օրենքով սահմանված կարգով, ՀՀ արդարադատության նախարարության և Կենտրոնի միջև կնքված փորձաքննությունների կատարման ծառայությունների մա-տուցման պայմանագրի շրջանակներում: Պայմանագրով նախատեսված ծառայու-թյան ողջ ծավալը (գումարային արտահայտությամբ՝ 224422.4 հազար ՀՀ դրամ, քանակով՝ 6507 հատ փորձաքննություն) Կենտրոնը մատուցել է սահմանված  ժամկետից շուտ՝ 2016թ. դեկտեմբերի 15-ին:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում /քաղաքա-ցիական և վարչական գործերի վարույթներով՝ դատարանի որոշում, մինչ դատական վարույթներով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշում, իրավաբանական անձանց առաջադրանք, ֆիզիկական անձանց դիմում/  մատուցվել է 96162.8 հազար ՀՀ դրամի ծառայություն`  կատարելով 2863 փորձաքննություն:

Փորձագիտական կադրերի պատրաստում և վերապատրաստում

Կենտրոնում դատական փորձագետի պատրաստումն իրականացվում է «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման» կարգով սահմանված ստաժավորման ձևով: 2016 թվականի ընթացքում տարբեր փորձագիտական մասնագիտություններով  ստաժավորում է անցել Կենտրոնի 10 աշխատող: Բոլորը հաջողությամբ հանձնել են որակավորման քննություն և ստացել համապատասխան փորձագիտական մասնագիտությամբ դատական փորձագետի որակավորում:

 ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ արդարադատության նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում Կենտրոնի երեք փորձագետներ վերապատրաստվել են ՌԴ ԱՆ դատական փորձաքննությունների դաշնային կենտրոնում:

Դատական փորձաքննոթյան արդյունավետության բարձրացում և հնարավորությունների ընդլայնում

       Փորձագիտական պրակտիկան կատարելագործելու նպատակով Կենտրոնում մշտապես տարվում են գիտամեթոդական աշխատանքներ, որոնք իրագործվում են փորձաքննության նոր տեսակների, հետազոտության առավել արդյունավետ մեթոդների ներդրման, կիրառվող մեթոդների կատարելագործման, տեխնիկական միջոցների և սարքավորումների օգտագործման, Կենտրոնի գործունեությունը կարգավորող տեխնիկանորմատիվային փաստաթղթերի ստեղծման ձևով: 2016 թվականի ընթացքում Կենտրոնում ներդրվել է համակարգչատեխնիկական և ոչ նյութական ակտիվների գնահատման փորձաքննությունների կատարումը: Նշված տեսակներով փորձաքնությունների անցկացման համար  ստեղծվել է  բավարար նյութատեխնիկական և կադրային բազա: Մասնավորապես՝ համակարգչատեխնի-կական փորձաքննությունների անցկացման համար ձեռք է բերվել անհրաժեշտ հետազոտական ծրագրերով համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկա, կազմակերպվել է համապատասխան մասնագետի վերապատրաստումը ՌԴ ԱՆ ԴՓԴԿ-ում:

        Դատաքննչական պրակտիկայում ձևավորվող փորձաքննության նորանոր խնդիրների լուծումն ապահովելու նպատակով 2017 թվականին կշարունակվեն  կատարվող փորձաքննությունների արդյունավետւթյան բարձրացմանն ուղղված Կենտրոնի տեխնիկական հագեցվածության բարձրացման և կադրերի մասնա-գիտական կատարելագործման աշխատանքները:

Անձնակազմի կառավարում

          Կենտրոնի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է նաև աշխատանքի կազմակերպվածության և աշխատողների կարգապահության մակար-դակից:

Աշխատանքի կազմակերպվածությունը Կենտրոնում գտնվում է բավարար մակարդակի վրա: Աշխատանքային օրենսդրության պահանջներին համա-պատասխան կանոնակարգված են աշխատանքային հարաբերությունները: Աշխա-տողների կողմից հստակ պահպանվում են աշխատանքային ներքին կանոնները:

          Կենտրոնից դուրս տրամադրված օբյեկտներն ուսումնասիրելու, ինչպես նաև դատական նիստերին կամ քննչական գործողություններին մասնակցելու համար Կենտրոնի աշխատողներին տրամադրվել է 312 գործուղման թերթիկ: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 7 դիմում-բողոք, որոնք առնչվել են փորձա-քըննությունների կատարման ժամկետների ձգձգմանը: Դիմում-բողոքները քննարկ-վել են փորձաքննությունները իրականացնող ստորաբաժանումների ղեկավարների և կատարող փորձագետների հետ ու միջոցներ են ձեռնարկվել հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտելու համար:  Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմումներին պատասխանվել են:

Հաշվետու տարում  նորոգվել են Կենտրոնի ներքին և անհատական մի շարք իրավական ակտեր, ստեղծվել են նորերը:

Այս բոլորով հանդերձ դեռևս մտահոգիչ է մնում Կենտրոնից կադրերի հոսունության խնդիրը, ինչը պայմանավորված է փորձագետի կողմից կատարվող  աշխատանքի դիմաց ոչ համարժեք վարձատրությամբ: Այսպես, հաշվետու ժամանա-կատվածում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է 10 աշխատող: Աշխատանքի է ընդունվել 17 աշխատող /համալրվել են շինարա-րատեխնիկական, ՃՏՊՀ և նոր կազմավորված՝ անշարժ գույքի և ոչ նյութական ակտիվների գնահատման  բաժինները/:

      Ամփոփելով 2016 թվականի ընթացքում Կենտրոնում կատարված աշխատանքների վերլուծության արդյունքները, ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ Կենտրոնի անձնակազմը աշխատել է ծանրաբեռնված և հաջողությամբ է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ստանձնած պայմա-նագրային պարտավորությունները: Կատարված աշխատանքներում, հատկապես փորձաննությունների կատարման  ժամկետների առումով, տեղ են գտել նաև թերություններ, ունեցել ենք բացթողումներ  , որոնք հետևանք են՝ հաշվետու տարում  տեղի ունեցած հայտնի դեպքերի (2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմ, 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության ոստիկանության գնդի տարածք մի խումբ զինված անձանց մուտք գործելը) կապակցությամբ հարուցված քրեական գործերով նշանակված փորձաքննությունների քանակի  աննախադեպ աճով պայմանավոր-ված, փորձագետների  գերծանրաբեռնված աշխատանքի:  Սակայն դրանք  շտկելի են և միջոցներ կձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ:

 

Քրեակատարողական ծառայության կողմից 2016թ-ի 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

 

  1. Անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ

 

2016 թվականի 11 ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքով ապահովվել են 606 դատապարտյալներ, որոնցից 215-ը՝ իրենց համաձայնությամբ չվարձատրվող աշխատանքով:

Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 276 դատապարտյալներ:

Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը, որից

  • հանրակրթական                                                   -         65
  • մասնագիտական, արհեստագործական                 -         114
  • բարձրագույն և հետբուհական                               -         8

 

2016թ. 11 ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է մշակութային, լուսավորչական, մարզական և կրոնական 319 միջոցառում, որին մասնակցել են 8.126 դատապարտյալներ և կալանավորված անձինք, այդ թվում՝

ա) «Աբովյանի Թիվ 2 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում անցկացվել են համակարգչային դասընթացներ` 2015թ-2016թթ. ուստարում մասնակցել են «Աբովյան» ՔԿ հիմնարկի 10 դատապարտյալ, իսկ 2016թ-2017թթ` 10 դատապարտյալ:

բ) «Աբովյան» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 27.01.2016թ-13.04.2016թ.  անցկացվել են ծնողավարման դասընթացներ, որոնց մասնակցել են 20 դատապարտյալներ: 2016թ-ի ընթացքում նույն ՊՈԱԿ-ում անցկացվել են կավագործության, զարդարվեստի և փայտի փորագրության դասընթացներ, որին մասնակցել են 15 դատապարտյալներ:

        գ) «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և Լիտվայի դեսպանատան աջակցությամբ  նույն ՔԿ հիմնարկում անցկացվել են վարսահարդարման դասընթացներ` 2016թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել են 10 դատապատյալ, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին` 11:

դ) 2016թ. հունիսին ծառայության նախաձեռնությամբ և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ թվով 23 ցմահ դատապարտյալներ ապահովվել են օպտիկական ակնոցներով, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ մասնաշենքի խցերից մեկը վերանորոգվել և կահավորվել է որպես մարզասենյակ:

ե) «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ, որոնց մասնակցում են 48 դատապարտյալներ:

զ) ՀՀ փաստաբաննների պալատի փաստաբանների և «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ իրավաբանների կողմից կատարվել է այցելություններ ՔԿ հիմնարկներ և ըստ ցանկության թվով 271 կալանավորված անձանց և դատապարտյալների տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Իրականացվել են համալիր միջոցառումներ՝ անազատության մեջ գտնվող անձանց անձը հաստատող փաստաթղթերով փաստաթղթավորելու ուղղությամբ, ինչը տասնամյակներ շարունակ դասվել է անլուծելի հիմնախնդիրների շարքին: 

Արդյունքում, հիշյալ նախաձեռնության շրջանակներում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, շուրջ 400 (180-ը՝ 2016թ-ի) դատապարտյալներ և կալանավորված անձինք փաստաթղթավորվել են նույնականացման քարտերով՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում լիարժեքորեն իրացնելով իրենց իրավունքները:

 

 

  1. Բժշկական սպասարկման ոլորտում իրականացված աշխատանքներ

 

 

ա)    ՀՀ ԱՆ և քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից համատեղ մշակվել և արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը, որի ընդունմամբ բժշկական սպասարկման ոլորտում կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

բ) Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ օրենքում ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները վերացնելու եղանակով, բժիշկ մասնագիտությամբ անձանց ծառայության ընդունել մինչև 45 տարին լրանալը և վերջիններիս համար ծառայությունից ազատման տարիքային վերին շեմ սահմանել 65 տարին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:

գ)  Պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմը, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերվի ՀՀ կառավարությանը՝ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում:

 

 

  1. Սննդի ապահովման ոլորտի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

 

ա) Սննդի ապահովման բնագավառում իրականացվել են աննախադեպ կազմակերպա-իրավական միջոցառումներ, որոնց շնորհիվ լուծում է տրվել տասնամյակներ շարունակ քրեակատարողական համակարգի առջև ծառացած հիմնախնդրին, այն է՝ տարիներ շարունակ դատապարտյալների և կալանավորված անձանց թվաքանակին համապատասխան սննդամթերք պատրաստելու և վերջիններիս կողմից դրանցից չօգտվելու արդյունքում անհիմն թափելուն:

Սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ, համաձայն որի այսուհետ, անազատության մեջ գտնվող անձանց տրվող ամենօրյա անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միայն այն անձանց թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով:

Կարևոր է արձանագրել, որ գործընթացը սկիզբ է դրվել 2015թ-ի վերջերին և ամսեկան միջին հաշվով ամենօրյա սննդից հրաժարվողների թիվը տատանվել է 200 անձի սահմաններում, ինչը գրեթե կրկնակի ավելացել է 2016թ-ի ընթացքում:

 

բ) Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովման, անհրաժեշտ կալորիականության պահպանման, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված ծառայության նախաձեռնությամբ 06.09.2016թ-ին նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1182-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ»:

 

դ) 2016 թվականի հունվարին քրեակատարողական համակարգում լիարժեքորեն սկսեց շահագործվել ծառայության նախաձեռնությամբ ներդրված «Ինտերներտ խանութ»-ի ծառայությունները, որի արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն ընձեռվեց առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի (www.ced.am) միջոցով վերջիններիս ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև առցանց եղանակով:

Քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական արգելքների բացակայության դեպքում, առցանց պատվերի հիման վրա ձեռք բերված ապրանքները 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են կալանավորված անձին կամ դատապարտյալին: Առցանց խանութի ծառայությունները դեռևս ներդրված են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հնարավորություն է ընձեռվել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուքներ փոխանցել ցանկացած վայրից, այդ թվում՝ արտերկրից:

 

  1. Ծառայողական գործունեության թափանացիկության ամրապնդման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

 

ա) Հանրության լայն շրջանակներին հաշվետու լինելու, ինչպես նաև ամենօրյա գործունեության թափանցիկության ապահովման գործում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջն (www.ced.am), արձանագրել է աննախադեպ հետաքրքրություն՝ 2016թ-ի ընթացքում արդեն իսկ ապահովելով շուրջ 44.000 մշտական օգտատերերի և 301.000 այցելուի ներկայություն:

 

բ) Ծառայությունում գործող «Թեժ գիծ»-ի միջոցով 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ստացվել և ընթացք են տրվել 484 ահազանգերի՝ ուսումնասիրությունների, չնախատեսված ստուգայցերի, ծառայողական քննությունների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության նպատմամբ օպերատիվ հսկողություն իրականացնելու այլ եղանակներով:

 

գ) Հանրությանը հուզող խնդիրներին անմիջականորեն արձագանքելու նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է 50 քաղաքացու ընդունելություն, որոնց բարձրացված խնդիրներին տրվել են համապատասխան լուծումներ:

 

դ) ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի կողմից 2016 թվականի 11 ամիսների ընթացքում իրականացվել են 130 ուսումնասիրություններ և ծառայողական քննություններ, որոնց արդյունքում 37 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 1-ն ազատվել է ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում 12 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են 171 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 101 ծառայողներ, կարգապահական խախտման հիմքով ծառայությունից ազատվել է 1-ը:

 

ե) Քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կանխելու և օպերատիվ հսկողությունն ուժեղացնելու նպատակով 2016թ. 11 ամիսների ընթացքում կազմակերպվել է 25 անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել են թվով 7 ծառայողական քննություններ, 9 ծառայողներ ենթարկվել տույժերի:

 

 

  1. Գերբնակեցման նվազեցման և բնակության պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ

 

ա) Նորաբաց «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջական շահագործմամբ (15.12.2015թ.), նրանում կալանավորված անձանց պահելու վայրի լրակազմն ավելացնելու (16.02.2016թ.), ինչպես նաև «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորվածների պահելու վայր սահմանելու (16.02.2016թ.) իրավա-կազմակերպչական միջոցառումների արդյունքում ամբողջությամբ լուծվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը:

բ) Անազատության մեջ պահվող անձանց բնակության պայմանների բարելավման նպատակով 2016թ-ի 11 ամիսների ընթացքում իրականացվել են բազմաբնույթ շինարարական աշխատանքներ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Վանաձոր», «Կոշ», «Արթիկ», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների բնակելի տեղամասերում (խցերում և կացարաններում), կարանտինային մասնաշենքերում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, հանձնուքների ընդունման սենյակներում, բուժմասերում, հիվանդասենյակներում, ճաշարաններում, սանհանգույցներում և այլ ենթակառուցվածքներում:

գ) Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 10 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը (քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ հիշյալ ծրագրում ընդգրկվել է նաև «Արմավիր» ՔԿ հիմնարկը՝ իր կարիքներին համապատասխան):

Հարկ է նշել, որ հիշյալ ծրագրի շրջանակներում «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:

 

Դ) 2016թ-ին վերակնքված պայմանագրերի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում, պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ:

Բացի այդ, առաջին անգամ բոլոր ՔԿ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում պարբերաբար իրականացվել են դեզինսեկցիոն (ախտահանման, մակաբույծների ոչնչացման) և դեռատիզացիոն աշխատանքներ, որպիսիք նախկինում երբևէ չեն իրականացվել:

 

  1. Քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

 

Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ տարեսկզբին մեկնարկած քրեակատարողական համակարգի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները:

Քրեակատարողական ծառայության և VXsoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»-ը, որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով: Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, անհրաժեշտ փաստաթղթերի, պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ:

Ընդ որում՝ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:

 

  1. Կարևորություն ներկայացնող իրավաստեղծ նախաձեռնություններ

 

ա) Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով դատապարտյալների համար նախատեսվել է իրավական հնարավորություն՝ երկարատև տեսակցությունների ժամանակ որպես հանձնուք ընդունել նաև  ջերմային մշակում պահանջող սննդամթերք:

բ) Դատապարտյալների վերասոցիալականացման ուղղված արդիական մոտեցումներ ներդնելու նպատակով, ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ է կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որով ընդլայնվել է փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կարճատև տեսակցությանը միաժամանակյա թույլատրելի անձանց թվաքանկը:

գ) Վարչարարության միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ծառայության նախաձեռնությամբ լրացում է կատարվել «ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման մեջ, որով վերացվել է հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման նպատակով ամեն անգամ դատապարտյալից կամ կալանավորված անձից գրավոր համաձայնություն վերցնելու իրավական պահանջները:

դ) Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողության արդյունավետ մեթոդներ կիրառելու, ինչպես նաև ոլորտում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործունեության միատեսակությունն ապահովելու նկատառումներով պայմանավորված, մշակվել և ՀՀ ԱՆ է ուղարկվել «ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է հստակ իրավական կանոնակարգումներ՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների ցերեկային ժամերին տեղաշարժվելու, հիմնարկի վարչական սահմաններից դուրս աշխատելու, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև իրականացվող հսկողության ձևերի վերաբերյալ:

ե) Կալանավորված անձանց  և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական  և  իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն արդիական մոտեցումներին համապատասխանեցնելու, անազատության մեջ պահվող անձանց վարքագծի բնութագրման նոր չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված, քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանով ամբողջությամբ նոր խմբագրությամբ հաստատվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական  և  իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը»:

 

  1. Միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքներ

 

ա) «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2016թ-ի փետրվարին և հուլիսին աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական վարչությունում, որի ընթացքում քննարկվել են առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում գերմանական կողմի ներգրավվածության, քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կառավարման մոդելի արդյունավետության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հիմնախնդիրներ:

 

բ) Քրեակատարողական ծառայությունը սերտորեն համագործակցել է նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ, որի շրջանակներում 2016թ-ի փետրվարին ծառայությունում հյուրընկալվել է ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատապարտյալ քաղաքացիների արտահանձման ոլորտում առկա հիմնախնդիրներին, ծագած խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև երկուստեք փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցերի:

 

գ) Հայաստանի Հանրապետության և Բելոռուսի Հանրապետության քրեակատարողական ծառայությունների միջև արդեն իսկ կայացած համագործակցության շրջանակներում, ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարի հրավերով ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ն գտնվել է ԲՀ-ում: Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են կայացել ԲՀ ՆԳՆ պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար կազմի, քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` ԲՀ ՆԳՆ պատիժների կատարարման դեպարտամենտի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման վերաբերյալ:

 

դ) Քրեակատարողական ծառայության ղեկավարի հրավերով 2016թ-ի հունիսին ՀՀ-ում են գտնվել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պատվիրակությունը՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ, իսկ հոկտեմբերի 4-6-ը՝ դեպարտամենտի ղեկավար միլիցիայի գեներալ-մայոր Ս.Դորոշկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում երկու երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ պենիտենցիար ոլորտում փորձի, ինչպես նաև գիտատեխնիկական և իրավական ինֆորմացիայի փոխանակման, համատեղ վերլուծական հետազոտությունների և տարբեր նախագծերի իրականացման, ծառայողների որակավորման բարձրացման և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ:

 

ե) Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, 2016թ. հունիսի 9-10-ը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, քննարկվել է խորհրդի 2016-2017թթ աշխատանքային ծրագիրը:

 

զ) 2016թ-ի հունիսին քրեակատարողական ծառայությունը հյուրընկալել է Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը` նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունում ներդրված outsourcing-ի առաջավոր փորձը ՀՀ-ում ներդնելու հնարավորությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ քրեակատարողական ծառայողների կողմից տեղում գործընթացին ծանոթանալու վերաբերյալ:

 

 

 

 

 

Պրոբացիայի պետական ծառայության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունը այսուհետ ծառայություն 2016 թվականի աշխատանքային տարվա իր գործունեության ընթացքում ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, 17.05.2016թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի մասին օրենքով, Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով, Պետական կառավարչական հիմնարկի մասին Հայստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.10.2006թ. N 1561-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով և այլ իրավական ակտերով:

          17.06.2015թ.-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մեկնարկել էր պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության ներդման պիլոտային ծրագրի շրջանակներում ԱՊԿ բաժինը համագործակցել է Եվրոպայի Խորհրդի հետ: Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը ծրագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ կլոր սեղաններ, կոնֆերանսներ, հանդիպումներ միջազգային փորձագետների հետ, վերապատրաստման  դասընթացներ` նախատեսված այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների համար:

ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայության Շենգավիթի և Վանաձորի տարածքային գործակալությունների հետ համատեղ դատապարտյալների համար պարբերաբար կազմակերպել են հանդիպումներ, որոնց ընթացքում  ներկայացվել են կենտրոնի կողմից իրականացվող  պետական ծրագրերը, նրանց տրամադրվել է տեղեկատվական թերթիկներ, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, առաջարկվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև դատապարտյալներին այդ ծրագրերում ներգրավելու և աշխատանքով ապահովելու հնարավորությունների մասին լայնածավալ տեղեկատվություն:

Հայ Առաքելական Եղեկեցու հետ համագործակցությունը շարունակվել է նաև 2016թ.-ի ընթացքում: ԱՊԿ բաժինը քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատուի հետ համատեղ ԱՊԿԲ-ում հաշվառված կին դատապարտյալների համար կազմակերպել էր այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում և կանանց միամսյակին ընդառաջ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ԱՊԿԲ Երևան քաղաքի բաժանմունքներում և Լոռու բաժանմունքում հաշվառված կանանց համար կազմակերպել էր այցելություններ մշակութային օջախներ:

ԱՊԿ բաժինը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ հանրային աշխատանքների ձևով պատժի վերաբերյալ ստեղծել է տեղեկատվական նյութ բուկլետ, որի նպատակն է իրազեկել հասարակությանը, իրավասու մարմիններին հանրային աշխատանքի ձևով պատժի կրման կարգին:

ՀՀ ԱՆ Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  Խթանենք արդարադատության մատչելիությունը երեխաների համար ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի բաժանմունքներում հաշվառված կին դատապարտյալների համար կազմակերպվել են դասընթացներ Ծնողի դերը և պատասխանատվությունը երեխայի կյանքում, արդյունավետ ծնողավարության հմտություններ թեմայով:  Ինչպես նաև կազմակերպվել են դասընթացներ՝ ուղղված ԱՊԿԲ աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

ՀՀ կառավարության 14.07.2016թ. N 742-Ն որոշման համաձայն 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ արդարադատության կազմում ստեղծվել է պրոբացիայի պետական ծառայությունը և դրանով իսկ դադարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը:

Ծառայությունը բաղկացած է կենտրոնական մարմնից, Երևանի  և մարզային մարմիններից: Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ կազմակերպամեթոդական բաժինը, հաշվառման և վիճակագրության բաժինը, առաջին բաժինը, ընդհանուր բաժինը, նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժինը: Երևանի քաղաքային մարմնի տարածքային ստորաբաժանումներն են առաջին, երկրորդ և երրորդ բաժինները, ինչպես նաև տասը մարզային մարմինները:

Ծառայությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, որոնք են տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները: Ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում պատժից պայմանական վաղակետ ազատված, պատիժը պայմանականորեն չկիրառված, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ այլ հիմքերով պատիժը հետաձգված անձանց նկատմամբ:

Ծառայության ներկայացուցիչները 2016թ. նոյեմբերի 18-ին մասնակցել է ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցությունը ազգային համաժողովին:

2016թ-ի նոյեմբերի 22-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և հեռանկարներ թեմայով կլոր-սեղան քննարկումը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, Մյունստերի Կիրառական գիտությունների համալսարանի և Ինմեդիո խորհրդատվական ինստիտուտի հետ համատեղ, կազմակերպել էր հաշտարարության հմտությունների զարգացման դասընթաց, որին մասնակցություն են ունեցել  պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները: 

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 19.12.2016թ-ի դրությամբ հաշվառման մեջ են գտնվում 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել են 1783 պատիժ, որից 1411 տուգանք, 199-ը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը հանրային աշխատանքներ: Վերահսկողությունների քանակը կազմում է 1206, որից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը պատժից պայմանական վաղաժամկետ ազատված և 9-ը պատժի հետաձգումով: 176 անձնական գործում կա մեկից ավելի պատիժ կամ վերահսկողություն:

 

 

Քարտուղարության 2016 թվականի կատարված աշխատանքների արդյունքներ

2016թ   ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է 34700 փաստաթուղթ, 1300 փոխման գործ, 4000 ուղղման գործ և 500 վերականգման գործ:   Նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4057 դիմում-բողոք էլեկտորանյին համակարգով:

Ստացված և  հսկողության  վերցրած պաշտոնական փաստաթղթերի և հանձնարարակաների  թիվը կազմում է 4.497, որոնք պատասխանվել են ժամանակին:

Դրանցից՝  3.260 հանձնարարակաները ստացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, 607 հանձնարարակաները  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունից,  370  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից:

Ընդունարանի կողմից կատարվել է աշխատանք  նախարարության բազմաթիվ հարցերով դիմած ավելի քան 18902 քաղաքացիների հետ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության դիմումների և իրավական աջակցության բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարվել է թվով 4 ՀՀ կառավարության հանձնարարական:

Միաժամանակ բաժնի կողմից պատասխան է տրվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ՀՀ կառավարությանն ուղղված թվով 6 գրավոր հարցապնդումներին:

Հարկ է նշել նաև, որ հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել են թվով շուրջ 792 պարզաբանում:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից պատասխանվել է թվով 578 դատապարտյալների և կալանավորված անձանց գրություններին:

Հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացվել է թվով 12 քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների կողմից թվով 402 քաղաքացիների ընդունելության գործընթացը:

2016 թվականի  ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարությունը առաքել է 32120 փաստաթուղթ:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից 2016թվականի ընթացքում   իրականացրած աշխատանքների վերաբերյալ

<<Աջակցություն դատապարտյալին >> հիմնադրամը հիմնադրվել է 2001թվականին, Հիմնադրման օրվանից  չի սուբսիդավորվել պետության կողմից և աշխատում է բացառությամբ ինքնաֆինանսավորմամբ :

Հիմնադրամի կանոնադրական խնդիրներն  են՝

  • Դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը,
  • Քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը,
  • Քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների զարգացումը,
  • Քրեակատարողական ծառայության աշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացումը:
  1. 2016 թվականի ընթացքում  Նուբարաշեն, Սևան,Արթիկ, Վանաձոր , Մեղրի և Գորիս մ/ճ-ներում արտադրվել է 1-ին տեսակի կաղապարային և հրազդանյան հաց՝ օրական մոտ 2258 կգ., որոնք մատակարարվել են համապատասխան ՔԿՀ-ներ՝ դատապարտյալներին հատկացնելու նպատակով: Արդյունքում 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ընդհանուր քանակությամբ արտադրվել է շուրջ 748594.0 կգ. հաց՝ 202 մլն 120.5 հազ դրամ արժողությամբ:
  2.   2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում  <<Արմավիր>>  ՔԿՀ-ում կազմակերպվել  է դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների հմտացմանն ուղղված    ուսուցում՝ 100.0 հազ. դրամ արժողությամբ :
  3.  <<Աջակցություն դատապարտյալին>>հիմնադրամի կողմից ՔԿՀ-ի Արմավիր մ/ճ-ի դատապարտյալներին անվճար  տրամադրվել են ձեռքի աշխատանքային ժամանակակից էլ. գործիքներ՝ 224.7 հազ դրամ արժողությամբ:
  4. <<Նուբարաշեն>> մ/ճ-ում վերանորոգվել են հացաթխման արտադրամասի էլ. մալուխները և էլ. սարքավորումները, որոնց նորոգման աշխատանքները կազմել են  շուրջ 691.0 հազ ՀՀ  դրամ: <<Սևան>> մ/ճ-ում վերանորոգվել է անասնագոմը, որի նորոգման աշխատանքները կազմել են  250 հազ ՀՀ դրամ:
  5. Սևան մասնաճյուղի դատապարտյալներին տրամադրվել են աթոռներ 80.0 հազ դրամ արժողությամբ:
  6. Հունիս - օգոստոս ամիսների ընթացքում կատարվել են վերանորոգման աշխատանքներ ինչպես աշխատանքային  պայմանների բարելավման նպատակով       հիմնադրամի գլխամասի  աշխատասենյակներում ,այնպես էլ հացաթխման արտադրամասերում՝  918.0 հազ ՀՀ դրամ արժողությամբ  :
  7. Հունվար - փետրվար ամիսների ընթացքում  Արթիկ, Արմավիր մ/ճ-ներում  կազմակերպվել են առցանց  առևտրի  խանութներ,որոնք  հնարավորություն են ընձեռում  դատապարտյալների համար հանձնուքներ պատվիրել առցանց  ինչպես ՀՀ տարածքից, այնպես էլ արտերկրից:
  8. Հունվար ամսին  Քրեակատարողական  Վարչությանը անհատույց տրամադրվել է սեփական արտադրության 1000կգ նուռ:
  9.  Ապրիլյան պատերազմի  ազատամարտիկներին ս/թ հունիս- հուլիս  ամսներին նվիրաբերվել է սեփական արտադրության  14 կգ մեղր, 40 կգ. խոզի միս և 3396 կգ. մակարոնեղեն՝ 908.0  հազ. դրամ արժողությամբ:

10. Հիմնադրամի Ախուրյան մասնաճյուղում 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների արդյունքում 31 հա ցորենի ցանքսից  հավաքվել է 73200 կգ ցորեն, ապահովելով 1հա-ից 2361կգ բերք՝  ընդհանուր առմամբ 8344.8 հազ. դրամ արժողությամբ:

  1. <<Աջակցություն դատապարտյալին>>հիմնադրամի կողմից  ներդրումներ է կատարվել նաև մեղվաբուծության մեջ՝ ստանալով 380կգ մեղր:

12.  Դատապարտյալներին զբաղվածությամբ  ապահովելու նպատակով հիմնադրամի և մի քանի կազմակերպությունների միջև կնքվել են համատեղ գործունեության պայմանագրեր, մասնավորապես.

  • կրակայրիչների հավաքման արտադրամասի կազմակերպում Աբովյան մ/ճ-ում
  • անտուն կենդանիների բնակատեղիի ապահովում և  խնամքի կազմակերպում Աբովյան մ/ճ-ում
  • գյուղատնտեսության և անասնասպահության կազմակերպում Աբովյան մ/ճ-ում
  • այգեգործության և բնական հյութերի արտադրության կազմակերպում Մեղրի մ/ճ-ում:

 Այս պահի դրությամբ վերոհիշյալ աշխատանքներում ներգրավված են   թվով 20 դատապարտյալ: 2016թ. հունվար - նոյեմբեր ամիսների ընթացքում հիմնադրամը զբաղվածությամբ  ապահովել է 80 դատապարտյալի, որոնց վճարվել է 4187.5 հազ.ՀՀ դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը։   

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից 2016թ. կատարած աշխատանքների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2016թ. հունվարի 11-ից մինչև 2016թ. դեկտեմբերի  16-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրամադրվել է 6440 պետական փորձագիտական եզրակացություն, մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ 2561 պետական փորձագիտական եզրակացություն, այդ թվում՝

ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագծեր-834,

ՀՀ կառավարության անհատական որոշման նախագծեր-390,

ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր-54,

 ՀՀ վարչապետի որոշման նախագծեր-230,

ՀՀ Նախագահի հրամանագրերի նախագծեր-17,

ՀՀ օրենքների նախագծեր-557,

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր-479, որից 44-ի պետական գրանցումը մերժվել է,

Տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր- 3661: Կատարվել է նաև  բարեգործական ծրագրերի նախագծերի վերաբերյալ 218 եզրակացությունների տրամադրում:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության՝ 2016 թվականի ընթացքում իրականացրած կարգապահական վարույթների, ծառայողական քննությունների, կազմված տեղեկանքների և վարչական վարույթների վերաբերյալ

  1. 1.   Առաջին բաժին.

Ստացվել են 484 դիմումներ, որոնցից 223-ն առնչվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, իսկ 261-ը իրենց բովանդակությամբ այլ բնույթի են:

Ընթացք է տրվել նաև ՀՀ վարչապետի 11 հանձնարարականների:

Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների վերաբերյալ կազմվել են 8 տեղեկանքներ, որոնցից` 4 տեղեկանքների հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել են 4 կարգապահական վարույթներ: Հարուցված կարգապահական վարույթներով` 2 կարգապահական վարույթ կարճվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 1 կարգապահական վարույթով ՀՀ արդարադատության խորհուրդն ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը՝ կարճել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը, 1 կարգապահական վարույթ գտնվում է ընթացքի մեջ:

4 տեղեկանքներով կարգապահական վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով առկա խախտումների՝ ակնհայտ և կոպիտ չլինելու հանգամանքը:

2015թ-ի ընթացքում կազմված 1 տեղեկանքի հիման վրա հարուցված կարգապահական վարույթով ՀՀ արդարադատության խորհուրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճվել է:

 

  1. 2.    Երկրորդ բաժին.

Ստացվել և ուսումնասիրվել են 202 դիմումներ (որոնցից մեկով իրականացված ուսումնասիրության արդյունքում միջնորդություն է ներկայացվել ՀՀ նոտարական պալատին՝ նոտարի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ):

Ապահովվել է 322 գրությունների և 98 հանձնարարականների համապատասխան ընթացքը:

15 դատական գործերով ապահովվել է ՀՀ ԱՆ անունից դատական ներկայացուցչություն:

12 գործով ապահովվել է տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի քարտուղարության գործառույթների կատարումը:

ՀՀ արդարադատության նախարարի 30.11.2015թ. թիվ 583-Ա հրամանով հաստատված  ժամանակացույցի համապատասխան իրականացվել է 3 նոտարի նոտարական գործունեության ընդհանուր ստուգում (արդյունքում՝ 2 դեպքով միջնորդություն է ներկայացվել ՀՀ նոտարական պալատին՝ նոտարի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, իսկ 1 դեպքում ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նոտարի գործունեությունը դադարեցվել է երեք ամիս ժամկետով): Առանձին հանձնարարականների շրջանակներում իրականացվել է 13 նոտարի գործունեության ուսումնասիրություն, որի արդյունքում կարգապահական տույժ կիրառելու համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ նոտարական պալատին:

 

3.  Երրորդ բաժին.

Քաղաքացիներից (այդ թվում դատապարտյալ և կալանավորված անձ) ստացվել և քննարկվել է ՀՀ  ԱՆ քրեակատարողական ոլորտին վերաբերող 382, հասարակական կազմակերպություններից՝ 9 դիմում /բողոք/, որոնց տրվել են պատասխաններ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականների կապակցությամբ ուսումնասիրվել և տրվել են 170, ՀՀ վարչապետի հանձնարարականների կապակցությամբ՝ 8 պատասխաններ:

Սահմանված կարգով ընթացք է տրվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացված 8, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ում և քրեակատարողական մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի կողմից ներկայացված 37 գրությունների:

Կազմակերպվել են դատապարտյալների անձնական ընդունելություններ:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով կազմվել և ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել համապատասխան եզրակացություն:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել է տեղեկանք:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացվել է 2 ընդհանուր գործունեության ստուգումներ ՀՀ ԱՆ «Կոշ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում: Արդյունքներով կազմվել են տեղեկանքներ:

Հարուցվել են 2 վարչական վարույթներ, որոնցից 1-ով բողոքը բավարարվել է, մյուսով՝ մերժվել:

Տեսչության պետի հանձնարարությամբ և ԶԼՄ-ներում տեղ գտած դատապարտյալների իրավունքների ոտնահարման 3 դեպքերի կապակցությամբ անհապաղ ստուգայցեր են կազմակերպվել քրեակատարողական հիմնարկներ:

        Ուսումնասիրվել և սահմանված կարգով ընթացք է տրվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի կողմից ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված 5 քրեակատարողական ծառայողի նկատմամբ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկելու մասին միջնորդագրերին:

 

4. Չորրորդ բաժին.

1. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) դեմ նշված ժամանակահատվածում ներկայացվել է 27 դիմում-բողոք, որոնցից 3 բողոքների հիման վրա վերադասության կարգով Տեսչության պետի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 2 բողոքները բավարարվել են ամբողջությամբ, իսկ 1-ի պահանջը բավարարվել է մասնակի և Գործակալությանը հանձնարարվել է կատարել հայցվող գործողությունը: Մյուս դիմումներով դիմումատուներին տրվել է պատասխան՝ վարույթ հարուցելու հիմքեր չլինելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2016թ. թիվ 15-Ա և 23.02.2016թ. թիվ 65-Ա հրամանների համաձայն` Գործակալությունում իրականացվել է ստուգում, ինչի արդյունքում կազմվել է եզրակացություն և առաջարկ է ներկայացվել ստուգման արդյունքում արձանագրված խախտում թույլ տված Գործակալության աշխատակիցներին համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության նպատակով նշված ժամանակահատվածում մուտքագրվել է 35 դիմում: Ներկայացված 3 դիմումների հիմքով Տեսչության պետի կողմից հարուցվել են վարչական վարույթներ: Արդյունքում 1 դիմումով կայացվել է վարչական ակտ և կազմակերպության նախագահը նախազգուշացվել է 30-օրյա ժամկետում կատարել վարչական մարմնի պահանջը: Երկրորդ բողոքը մի մասով թողնվել է առանց քննարկման, իսկ մյուս մասով կարճվել: Հարուցված 3-րդ վարչական վարույթը դեռևս ընթացիկ փուլում է: Հասցեագրված մյուս դիմումներով դիմումատուներին տրվել է պատասխան՝ վարույթ հարուցելու հիմքեր չլինելու հիմնավորմամբ:

Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության նպատակով 2016թ-ի ընթացքում վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է 314 վարչական վարույթ:

ՀՀ արդարադատության նախարարի 24.12.2009թ. N 319-Ն հրամանով հաստատված «Հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման» կարգի (հավելված N 3) համաձայն Գործակալության կողմից ՀՀ արդարադատության նախարարություն է հասցեագրվել տեղեկանք՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հիմնադրամների 2015թ-ի գործունեության մասին հաշվետվությունների հրապարակած և չհրապարակած լինելու մասին:

Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել են հիմնադրամների հրապարակած հաշվետվությունները՝ առանձնացնելով թերի հրապարակված, ինչպես նաև ընդհանրապես չհրապարակված հիմնադրամների վերաբերյալ տեղեկությունները: Նշվածից ելնելով վարչական մարմնի նախաձեռնությամբ՝ Տեսչության պետի կողմից հարուցվել է 238 վարչական վարույթ, ինչի արդյունքում 21 հիմնադրամի տնօրենի նկատմամբ հայտարարվել է նախազգուշացում՝ հիմնադրամների գործունեության մասին հաշվետվությունները թերի հրապարակելու համար, իսկ 217 հիմնադրամի տնօրենի նկատմամբ հայտարարվել է նախազգուշացում՝ հիմնադրամների գործունեության մասին հաշվետվությունները չհրապարակելու համար: Արդյունքում 180 հիմնադրամի հաշվետվություն հրապարակվել է սահմանված ժամկետում:

Նախազգուշացման պահանջները հիմնադրամների տնօրենների կողմից սահմանված ժամկետում չկատարելու համար հարուցվել է 53 վարչական վարույթ, ինչի արդյունքում հարուցված վարույթներից 4-ը կարճվել են, իսկ 49 հիմնադրամների տնօրեններ ենթարկվել են վարչական տույժի՝ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Տույժի ենթարկված հիմնադրամի տնօրեններից 12-ը կատարել են որոշման պահանջները, իսկ 15-ը հրապարակել են հաշվետվությունը, սակայն չեն վճարել վարչական տուգանքները, ինչի արդյունքում վարչական ակտերը անբողոքարկելի դառնալուց հետո՝ տուգանքները բռնագանձելու նպատակով դիմում է ներկայացվելու ԴԱՀԿ ծառայությանը: Վարչական տույժի ենթարկված հիմնադրամների տնօրեներին որոշումներով ներկայացված ժամկետները դեռևս չեն լրացել:

Վարչական տուգանքի պահանջները հիմնադրամների տնօրենների կողմից սահմանված ժամկետում չկատարելու համար հարուցվել է 21 վարչական վարույթ, ինչի արդյունքում հիմնադրամի տնօրեն ենթարկվել է վարչական տույժի 200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 2 վարչական վարույթը դեռևս ընթացքի մեջ է:

Սահմանված կարգով ընթացք է տրվել տարաբնույթ 164 դիմումների, որոնց կապակցությամբ վարույթ հարուցելու հիմքեր չլինելու պատճառով ներկայացվել են պատասխան գրություններ: Պարբերաբար ընդունելություն է իրականացվել՝ հիմնադրամների ներկայացուցիչներին և տնօրեններին տալով խորհրդատվություններ հիմնադրամների հաշվետվությունները ճիշտ լրացնելու կարգի հետ կապված

Պատրաստվել են հայցադիմումի պատասխաններ, որոնք վերաբերել են չորրորդ բաժնի կողմից իրականացված վարչական վարույթների բողոքարկմանը, և համապատասխան լիազորության հիման վրա դատարաններում ապահովվել է ներկայացուցչություն:

 

        5. Հինգերորդ բաժին.

        ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության վերաբերյալ ընթացք է տրվել 705 դիմում բողոքների և գրությունների:

Հարուցվել են 15 վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթներից 8-ով բողոքները բավարարվել են, 5-ով՝ բողոքները մերժվել են, 2-ը՝ ընթացիկ վարույթներ են: Բաժինը կազմակերպել է քաղաքացիների ընդունելություններ:

Նշված ժամանակահատվածում հինգերորդ բաժնում ստացվել և ուսումնասիրվել են նաև քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) 199 գրավոր առաջարկությունները և դիմումները, որոնց ուսումնասիրության արդյունքում բոլոր դիմումներին տրվել է գրավոր պատասխան:

Ապահովվել է 28 գրությունների և 4 հանձնարարականների համապատասխան ընթացքը:

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2016 թվականի կատարած աշխատանքների մասին

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացված միջոցառումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Ծառայության գործառույթներում։

Բարձրացել է ինչպես Ծառայության աշխատակիցների պատասխանատվությունը իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, այնպես էլ կադրերի որակական կազմի, նրանց ընտրության, տեղաբաշխման, ատեստավորման և ուսուցման աշխատանքների մակարդակը։

Հաշվետու տարվա ընթացքում Ծառայությունում աշխատանքի են ընդունվել  45 հարկադիր կատարողներ։ Ծառայությունից ազատվել են 47 հարկադիր կատարողներ: 120 հարկադիր կատարողների շնորհվել են սկզբնական և հերթական կոչումներ:

Տարվա ընթացքում անցկացվել են 19 ծառայողական քննություններ։ Կատարված ուսումնասիրությունների և ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 9 հարկադիր կատարողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոնցից 3-ը ազատվել են  ծառայությունից։

     Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի հետևյալ տեսակները.

-       շնորհակալության հայտարարում`  19,

-       հուշանվերով պարգևատրում`  10,

-       արտահերթ կոչման շնորհում՝  2,         

-      «ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրում`  2,

-       խրախուսման կարգով, վաղաժամկետ հանվել է  7 հարկադիր կատարողի կարգապահական տույժերը, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներ արժանացել են միանվագ դրամական պարգևատրման։

 

Կատարողական վարույթների քանակի շեշտակի ավելացման պայմաններում Ծառայության ստորաբաժանումների կողմից իրենց առաջադրանքների կատարման, կատարողական վարույթների ընթացքի, ինչպես նաև հարկադիր կատարողների կատարած աշխատանքների պարբերական քննարկումների և վերլուծությունների հետևողականությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների շարունակական կիրառումը նկատելիորեն խթանել է կատարողական գործողությունների արդյունավետությունը։

Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը ապահովելու նպատակով պահուստային սերվերային հանգույց է տեղադրվել Գյումրի քաղաքում՝ Ծառայության Շիրակի մարզային բաժնի վարչական տարածքում։

Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից 20.10.2016թ. տրված № 29.6/[376539]-16 և 03.11.2016թ. ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականների՝ գործարկվել է  SMS հաղորդագրության միջոցով պարտապանին ծանուցելու համակարգը։

Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման օրենսդրական հիմքերի ապահովման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով համակարգի ծառայողների կարծիքներն ու առաջարկությունները՝ մշակվել և ՀՀ արդարադատության նախարարին են ուղարկվել հետևյալ իրավական ակտերի նախագծերը.

  1. «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ոչնչացման հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ:
  2.  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի թիվ 156-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ:
  3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի № 1174-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի № 351 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
  5.  «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն ստեղծելու մասին»   ՀՀ կառավարության 20.02.1999թ. թիվ 83 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
  6. «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ:
  7. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի թիվ 682-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
  8. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի թիվ 68-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ:
  9.  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի մայիսի 11-ի  թիվ  743 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ:

 

ՀՀ դատարաններում Ծառայության մասնակցությամբ գործերի թիվը կազմել է 1051 դատական գործեր, որից 759 հայցադիմումը ստացվել է 2016 թվականի ընթացքում։

 

2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը գույքային և ոչ գույքային կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 20.801.668.216 ՀՀ դրամ, որից.

-       պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 5.279.187.671 ՀՀ դրամ,

-       ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է 1.716.216.433 ՀՀ դրամ,

-       իրավաբանական անձանց օգտին բռնագանձվել է 12.778.334.635 ՀՀ դրամ,

-       հայցի ապահովման փուլում վերականգնվել է 1.027.929.477 ՀՀ դրամ։

 

2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը Ծառայությունում ընթացք են տրվել 1.399.791 կատարողական վարույթների, որոնցից 300.364 կատարողական վարույթներ փոխանցվել են նախորդ տարվանից, իսկ 1.099.427 կատարողական վարույթներ հարուցվել են հաշվետու ժամանակաշրջանում։

Վերը նշված կատարողական վարույթներից 20.12.2016 թվականի դրությամբ ավարտվել և կարճվել են 1.328.909 վարույթներ (կարճվել են 358.265 վարույթներ, ավարտվել են  970.644 վարույթներ)։

2016 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մնացել են 70.882 կատարողական վարույթներ։