31/12/2016

ՀՀ իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների կատարման վիճակի վերաբերյալ հաշվետվություն

 

Նպատակ-խնդիր

Գործողություն

Գործողության կատարման վերջնաժամկետ

Պատասխանատու մարմին

Օբյեկտիվ վերստուգելի

չափանիշը

Չափանիշի իրացումը հաստատող տվյալներ

2. ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2.1. Մշակել ՀՀ նոր

քրեական օրենսգիրք

2.1.1. Նախապատրաստել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ

2017թ. հունիս

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

Օրենսգրքի

նախագիծը ՀՀ

կառավարության

կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարված է մասնակի;

ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի հուլիսի 22-ի թիվ 01/9331-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ:

2.3. Բարեփոխել

պատժից պայմանական

վաղաժամկետ ազատման, պատժի

չկրած մասն ավելի

մեղմ պատժատեսակով փոխարինելու

ընթացակարգը

2.3.1. Ուսումնասիրության հիման վրա մշակել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնող մարմինների համակարգը պարզեցնելուն և յուրաքանչյուր մարմնի գործա-ռույթները հստակեցնելուն ուղղված փոփոխություններ

2016թ. դեկտեմբեր

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

Իրավական

ակտերի

նախագծերը

ներկայացված են

ընդունող մարմիններին

 

Կատարված է ամբողջությամբ:

 ՀՀ կառավարության 29.12.2016թ. նիստում հավանության են արժանացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը:

 

Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝ հստակեցվում են պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը: Սահմանվում են և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում դրվող հստակ չափանիշներ: Բացի այդ՝ դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները: Նախագծերը ներկայումս աշխատանքային կարգով քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ նախագծերը վերջնականացնելուց հետո վերջիններս սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

2.3.2. Ուսումնասիրության հիման վրա սահմանել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը որոշելու օբյեկտիվ չափանիշներ

2016թ. դեկտեմբեր

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

Իրավական ակտի

նախագիծը

ներկայացված է

ընդունող մարմնին

 

 

2.3.3. Ուսումնասիրության հիման վրա սահմանել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

2017թ. ապրիլ

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության

կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

2.4. Բարեփոխել ազատազրկման ձևով պատիժը կրող

դատապարտյալին

ծանր հիվանդության

հիմքով պատժից

ազատելու կարգը

2.4.1. Ուսումնասիրության հիման վրա վերանայել ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և սահմանել վերջինիս գործունեության իրավական ընթացակարգերը

2017թ. հունիս

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Իրավական ակտերի

նախագծերը ներկայացված են ընդունող  մարմնին 

Կատարված է մասնակի: 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է ընդունել համապատասխան իրավական ակտ, որով պետք է վերանայվի  բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և կսահմանվեն  վերջինիս գործունեության իրավական ընթացակարգերը:

 

2.4.2. Ուսումնասիրության հիման վրա սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

2017թ. հունիս

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության

կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարված է մասնակի:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվել  ՀՀ կառավարության աշխատակազմ:

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

3.1. Մշակել Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ նոր

օրենսգիրք

3.1.1. Նախապատրաստել Վարչական իրավախա-խտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ

2017թ. մարտ

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ նոր

օրենսգիրքը

ներկայացված է ԱԺ‐ի

քննարկմանը 

Կատարված է մասնակի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 01/19.3/15761-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն:

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը

համապատասխանեցնել

մասնավոր իրավա-հարաբերությունների

կարգավորման

ժամանակակից

մոտեցումներին

4.1.1. Մշակել ՀՀ քաղաքա-ցիական օրենսգրքի փոփոխություններ

 

 

 

2017թ. հունիս

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության

կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարված է մասնակի:

1. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2016 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: (Սերվիտուտ, ուզուրֆրուկտ):

2. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 13-ին թիվ 01/19.2/16609-16 գրությամբ  ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: (Կառուցապատում):

3. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 26-ին թիվ 01/19.2/17510-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: (Հարևանային իրավունք): 

6. ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

6.1. Հստակեցնել

անվճար իրավաբա-նական օգնության տրամադրման շրջանակը և բարելավել դրա որակը

6.1.1. Ապահովել հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ բարեփո-խումը

2016թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության

նախարարություն,

Փաստաբանների

պալատ

(համաձայնությամբ)

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարված է ամբողջությամբ:

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի նիստում հավանության է արժանացել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 32-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունենա առնվազն մեկ աշխատանքային գրասենյակ: Դրանով մարզերում կապահովվի քաղաքացիների՝ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը:

 

6.1.2. Մշակել անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքա-յին մեխանիզմներ

2016թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության

նախարարություն,

Փաստաբանների

պալատ

(համաձայնությամբ)

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարված է ամբողջությամբ:

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  31-րդ հոդվածը սահմանում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ, մասնավորապես նշված է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը հանրային պաշտպանությունը կարող է կազմակերպել նաև՝

1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

2) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաև օրենքի նախագծով նախատեսված հատուկ ֆոնդի միջոցներից: Այդ կապակցությամբ փաստաբանների պալատը վարում է նաև անվճար իրավաբանական օգնություն (դատական ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն) տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների ցուցակը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակում ներառված անձի համաձայնությամբ կարող է գործը հանձնել վերջինիս՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ Որպես խրախուսական նորմ նախատեսված է նաև, որ Յուրաքանչյուր տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են այն փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ քրեական, քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործերով տրամադրել են անվճար իրավաբանական օգնություն:

7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

7.1. Ապահովել

դատախազության լիարժեք անկախու- թյունն ու հաշվետվո-ղականությունը,

դատախազության

գործունեությանը

չմիջամտելու սկզբունքի

իրացումը

7.1.1. Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք վերանայել դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնա-ծուների ցուցակից թեկնա-ծուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ գլխավոր

դատախազություն

 

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարվել է մասնակի:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներկայումս  քննարկման փուլում է գտնվում «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով 2015 թվականի խմաբգրությամբ ՀՀ Սահմանադրությանն, ինչպես նաև սույն միջոցառումների ծրագրով նախատեսված պահանջներին է համապատասխանեցվում ՀՀ դատախազության իրավական կարգավիճակը: Մասնավորապես՝ 7.1.1, 7.1.2 և 7.1.3 կետերի պահանջներն իրացված են Նախագծի 38-րդ, 31-32-րդ, և 29-րդ հոդվածներով:

 

7.1.2. Հստակեցնել դատա-խազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը` համա պատասխան փոփոխու-թյուններ կատարելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

2017թ. ապրիլ

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ գլխավոր

դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

7.1.3. Սահմանել միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

2017թ. ապրիլ

 

 

ՀՀ գլխավոր

դատախազություն,

ՀՀ արդարադատության

նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7.2. Ուսումնասիրել

քրեաիրավական ոլորտից դուրս պետական շահերի

պաշտպանության

բնագավառում

դատախազության

գործառույթները

7.2.1. Ուսումնասիրության հիման վրա ըստ անհրաժեշտության մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ գլխավոր

դատախազություն

 

Օրենքի նախագիծն ըստ անհարժեշտության ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարված է մասնակի:

Առաջադրված հարցերը կարգավորված են «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 29-րդ հոդվածով, ինչպես նաև 9-րդ գլխի կանոններով:

7.3. Բարեփոխել

դատախազներին

կարգապահական

պատասխանատվության

ենթարկելու համա-կարգը՝ հստակեցնելով

կարգապահական

պատասխանատվության

ենթարկելու հիմքերը

7.3.1. Մշակել «Դատախազու-թյան մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ գլխավոր

դատախազություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7.5. Ուսումնասիրության հիման վրա բարձրացնել պատիժների և հարկա-դրանքի այլ միջոցների կիրառման օրինականու-թյան նկատմամբ հսկո-ղության դատախազա-կան գործառույթի արդյունավետությունը

7.5.1. Ուսումնասիրության հիման վրա մշակել օրենսդրական փոփոխություններ

2017թ. ապրիլ

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ գլխավոր

դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը 

Կատարվել է մասնակի:

Առաջադրված հարցի լուծումն  իր իրացումն է ստացել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություննեև կատարելու մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով:

7.6. Ապահովել

դատախազի կողմից իր

լիազորությունների

շրջանակում տրված

օրինական պահանջնե-րի պարտադիր կատարումը

7.6.1. Մշակել «Դատախազու-թյան մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ գլխավոր

դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

8.3. Զարգացնել

քաղաքացիական

կացության ակտերի

գրանցման էլեկտրոնա-յին համակարգը

8.3.2. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիության պահպանությունը

2017թ. հունիս

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Քաղաքացիական

կացության ակտերի

գրանցման մարմիններում գրառվող

անձնական

տվյալների գաղտնիությունն ապահովված է 

Կատարված է ամբողջությամբ:

Ներկայումս ՔԿԱԳ էլեկտրոնային միասնական  կառավարման համակարգում ապահովված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական  վյալների գաղտնիության պահպանությունը: 

8.4. Ապահովել ֆիզիկական և

իրավաբանական

անձանց, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին մեկ պատուհանի սկզբունքով

կենտրոնացված որակյալ

ծառայությունների

մատուցում՝ հիմնելով

հանրային ռեգիստրների վարման (գրանցման)

միասնական սպասարկման կենտրոններ

8.4.1. Ընտրել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնման մոդել և մշակել համապա-տասխան իրավական ակտեր

2017թ. հունվար

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

Կատարված է ամբողջությամբ:

Ընդունվել է ՀՀ կառավարության 27.10.2016թ. թիվ 1109-Ն որոշումը, որով նախատեսված է պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթների պատվիրակում մասնավոր օպերատորներին:

 

 

8.4.2. Իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա միասնական միջերեսի միջոցով հասանելի դարձնել գործող տվյալների բազաները

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Ծրագրային ապահովումն իրականացված է և փորձարկված

Կատարված է ամբողջությամբ:

Համակցվել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գործակալության և առողջապահական հաստատությունների տեղեկատվական շտեմարանները: Բոլոր նոր մշակվող և արդիականացվող էլեկտրոնային ծրագրերը համակցվում են պետական այլ էլեկտրոնային շտեմարանների հետ /անձնագրային, սոցիալական, վիճակագրական և այլն/:

 

8.4.3. Մարզերում ապահովել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների գործարկումը

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության

նախարարություն

Առնվազն երեք

մարզում գործում է

միասնական սպա-սարկման կենտրոն 

Կատարված է ամբողջությամբ:

Երեք բանկեր և Հայփոստ ընկերությունը ճանաչվել են որպես պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող օպերատորներ:

Ներկայումս գործում են պետական ծառայությունների մատուցման յոթ գրասենյակներ՝ Երևան քաղաքում և Հանրապետության երեք մարզերում (Արմավիրի, Կոտայքի, Շիրակի):

Օպերատորները մատուցում են ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններ:

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

9.1. Բարձրացնել միջին և բարձրագույն

մասնագիտական

իրավաբանական

կրթության որակը և

իրավաբանական

կրթությանը ներկա-յացվող պահանջները

9.1.1. Նախատեսել արդարա-դատության ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ և դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր և չափորոշիչներ

2017թ. դեկտեմբեր

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ կրթության և

գիտության

նախարարություն

 

Արդարադատության

ոլորտի միջին

մասնագիտական

կրթության մասնագի-տությունների

ցանկը և դրան

համապատասխան

կրթական ծրագրերը և չափորոշիչները

սահմանված են 

Կատարվել է մասնակի:

Մշակվել է «Իրավական համաուսցուման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող» միջոցառումների ծրագրի նախագիծ:

ՀՀ կառավարության <<Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծը 2016թ. Նոյեմբերի 18-ի թիվ 01/19.3/15035-16 գրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 21-ի թիվ 02/1610/21830-16 հանձնարարականի հիման վրա ստացվել են ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկությունները: Ներկայացված առաջարկությունների հիման վրա ներկայումս նախագիծը գտնվում է լրամշակման փուլում:

 

9.1.2. Մշակել իրավաբանա-կան կրթության բարեփոխման կառավարական ծրագիր

2017թ. մարտ

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ կրթության և

գիտության

նախարարություն

Ծրագիրը մշակված և

ընդունված է

 

 

9.1.3. Մշակել իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան իրավական ակտեր

2017թ. սեպտեմբեր

 

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ կրթության և

գիտության

նախարարություն

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

 

 


[1]  Ներկայացված է ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստսատվսած միջոցառումների ցանկը: Հաշվետվությունը վեաբերվում է նոր ցանկով 2016թ. դեկտեմբերի համար նախատեսված և կատարված, ինչպես նաև 2017թ. կատարվելիք  այն միջոցառումների ընթացքին, որոնք արդեն իսկ կատարված կամ մասնակի կատարված են: