ՔԿՀ-ներում կկարգավորվեն հացադուլի հետ կապված հարաբերությունները

06/07/2017

Հայաստանի քրեակատարողական հաստատություններում անձինք հաճախ են հացադուլ հայտարարում։ Գործադիրի անդամներին այսօր վստահեցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով,որ գերատեսչությունն առաջարկում է համապարփակ կերպով կարգավորել հացադուլի հետ կապված հարաբերությունները․ «Առաջարկում ենք համապարփակ այն կարգավորել՝ նախատեսելով, թե ինչ է նշանակում հացադուլ, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվեն, որ դեպքերում պետք է նրանց տրամադրվի բժշկական օգնություն»,- նշեց նախարարը։ Կառավարությունը հաստատեց այս նախագիծը։

Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/166068.html