Նորություններ

Դեղատներում տեսահսկումը պետք է համապատասխանեցվի ԱՏՊ մասին օրենքին

28/11/2018
Մասնավորապես՝ առերեւույթ խնդրահարույց կլինեն այն դեպքերը, երբ օրինակ պահարանների և/կամ դրամարկղի անվտանգության ապահովման նպատակով հսկվի ոչ թե պահպանման ենթակա գույքի հատվածը, այլ ամբողջ սրահն այնպես, որ տեսահսկվեն նաեւ հաճախորդները եւ դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրությունը, կամ տեսագրմանը զուգահեռ իրականացվի նաեւ ձայնագրում կամ առկա չլինի տեսահսկման մասին ծանուցող համապատասխան գրառում կամ ցուցանակ եւ այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի խորհրդականը մասնակցել է անցումային արդարադատության թեմայով համաժողովին

28/11/2018
Նախարարի խորհրդականը, անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային փորձին, նշել է, որ այն գործող իրավական համակարգին օժանդակող գործիքակազմ է: Աննա Վարդապետյանի խոսքով՝ անցումային արդարադատությունը չի կարող լինել լրացուցիչ քրեական գործեր վերաբացելու, ոչ իրավական գործընթացներ իրականացնելու մեխանիզմ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը աջակցելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մշակմանը

28/11/2018
Հանդիպման ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրերը և հատկապես դատախազության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու կատարված քայլերը: Մասնավորապես, քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղի և դերի, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորման ու դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության անկախության, որակի և արդյունավետության հետ կապված հիմնահարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵՄ խորհուրդը վերահաստատել է իրենց կառույցի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

26/11/2018
Անդրադառնալով առաջիկա անելիքներին և օժանդակություն պահանջող կարիքներին՝ փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական, վարչական դատավարությունների, կատարողական վարույթի, ինչպես նաև մի շարք այլ օրենքների մշակման առնչությամբ հնարավոր աջակցության անհրաժեշտությունը, այնուհետև պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյան. «Ներդաշնակ հասարակությունում չպետք է լինեն ատելության կամ դրա քարոզի դրսևորումներ»

23/11/2018
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, եվրոպացի փորձագետներ, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանը և Հակոբ Հակոբյանը շրջայց են կատարել Հարկադիր կատարման ծառայության Արագածոտնի վերանորոգված մարզային բաժնում

23/11/2018
Արտակ Զեյնալյանը նշել է, որ Ծառայության Արագածոտնի մարզային բաժինն ամբողջությամբ նորոգվել է, ինչը, բնականաբար, նպաստում է, որ բոլոր ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն պատշաճ մակարդակով. «Արդար դատաքննության իրավունքը կիմաստազրկվի, եթե դատական ակտերը պատշաճ մակարդակով չկատարվեն, ժամանակին և ամբողջությամբ: Եվ այսպիսի պայմանների ապահովումը հենց կոչված է այդ իրավունքի ապահովմանը»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

21/11/2018
Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման ցանկացած դրսևորում, իսկ դատապարված անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում կիրառել խրախուսական միջոցներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանն ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակած քաղաքացիներին

20/11/2018
Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու և այլ հարցերի վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համաժողով՝ նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

19/11/2018
Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես աննախադեպ և պատմական: Նրա խոսքով, բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա պետք է անմիջականորեն անդրադառնան ժողովրդական պայքարի պտուղները: «Այս առումով, որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի»,- նշել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակ Զեյնալյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին

19/11/2018
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված ուղեցույցի շնորհանդես-քննարկմանը

19/11/2018
Միջոցառման ընթացքում, որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, Սուրեն Քրմոյանն անդրադարձել է երեխաներին բռնությունից պաշտպանելու համար անհրաժեշտ համալիր քայլերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկում ՄԻՊ գործողությունների ծրագրի վերաբերյալ

16/11/2018
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ՄԱԿ-ին հանրային քննարկման կազմակերպանն աջակցելու համար, կարևորել 2017 թվականին հաստատված ծրագրում հանրային քննարկումների պարբերական անցկացման ինստիտուտը ներդնելու քայլը՝ վստահեցնելով, որ ՄԻՊ ոլորտում հանրային քննարկումները նպաստում են քաղաքացիական հասարակության կողմից պետական մարմինների իրագործած աշխատանքի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը անհրաժեշտ է վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ որպես առաջնահերթություն սահմանելով մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ