Նորություններ

Նախարար Զեյնալյանը բաց դաս է վարել թիվ 84 հիմնական դպրոցի աշակերտների համար

01/09/2018
«Չպետք է վախենալ սխալվելուց, պետք է գործել, դրանից դասեր քաղել, սխալված ընկերոջն ու գործընկերոջը չնսեմացնել, չոչնչացնել, որովհետև նա քայլ անելուց է սխալվել, որը և դաս է եղել բոլորիս համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը, այնուհետև պատմել Արցախյան ազատամարտին իր կամավոր մասնակցությունից՝ ընդգծելով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենակարևորն է՝ ավելի թանկ քան մեր առողջությունն ու կյանքը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բարեփոխումներ՝ կենսաթոշակների տրամադրման ոլորտում

30/08/2018
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով (https://www.e-draft.am/projects/1174/about ) ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված Նախագծի ընդունման արդյունքում

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը կարևորում է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը

29/08/2018
Նախարար Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը և ընդգծել, որ Խմբի անդամներն իրենց գործունեությամբ համարվում են Արդարադատության նախարարության «երկրորդ աչքը» և օգնում են Նախարարությանը ստանալու քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

24/08/2018
Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի և «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել հանձնուքների ընդունման կետում, ճաշարանում, համակարգչային սենյակում, մարզասրահում, վարսահարդարման սենյակում, բժշկական տեղամասում և դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանն ամփոփել է նախարարության վերջին 100 օրվա աշխատանքները

21/08/2018
Նախարարի հանձնարարությամբ իրականացվել է մոնիթորինգ՝ բացահայտելու համար Սահմանադրական դատարանի այն որոշումները, որոնք չեն կատարվել և նշված որոշումների հիման վրա նախապատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նպատակը՝ Սահմանադրական դատարանի չկատարված որոշումների բացառումն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ

17/08/2018
Տեսազանգից օգտվելու իրավունքը պատշաճ կերպով իրացնելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից տեսազանգի համակարգն արդեն իսկ պիլոտային եղանակով փորձարկվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների: Փորձարկման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շրջայց է կատարել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում

16/08/2018
Շրջայցի ընթացքում նախարար Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ: Մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը ընդունել է Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության անդամներին

16/08/2018
Ողջունելով հյուրերին՝ նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյան. Արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները

15/08/2018
Հադիպմանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ծրագրում տեղ գտած ոլորտային հարցեր. պրոբացիոն համակարգ և վաղաժամկետ ազատման ինստիտուտ, դատապարտյալների պահպան պայմաններ, նրանց վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն

10/08/2018
Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով e-hotline.am թեժ գծի կայք կամ դիմումն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ.փոստի հասցեին՝ info@moj.am կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

08/08/2018
Շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված կարծրատիպային ընկալումներ՝ թե´ օբյեկտիվ, թե´ սուբյեկտիվ դրդապատճառներով: Նախարար Զեյնալյանը ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը, որի իրագործման քաղաքական կամքն ու շարժառիթը ներկայիս Կառավարությունն ունի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Արդարադատության նախարարություն

08/08/2018
Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ