Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

10/11/2016
Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները. կոալիցիայի ներկայացուցիչներից երկուսը մասնակցում էին խորհրդի նիստին: Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով ցույցի մասին, առաջարկել է նրանց ևս ներս հրավիրել՝ նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով: Կոալիցիայի անդամները խորհրդի անդամներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը և խոստացել մինչև 2016թ-ի նոյեմբերի 30-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը

09/11/2016
Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը, որին մասնակցել է 24 դիմումատու: Նշենք, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկել էր նոտարների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին մասնակցել էր 34 դիմումատու:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողովին

07/11/2016
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ առողջապահական իրավունքը մարդու գերակա իրավունքներից է եւ առողջության մասին խոսելիս դժվար է գտնել որեւէ մեկին Հայաստանում եւ աշխարհում, ով չգիտակցի առողջապահական իրավունքի կենտրոնական դերը մարդու կյանքում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցները

04/11/2016
Նոյեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոմիտեի 65-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացվել են Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Վիեննայում է

02/11/2016
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունմանը նախորդած և հաջորդած կարևոր զարգացումները, անդրադարձել 10 մատնահետքով ընտրողի նույնականացման համակարգի ներդրմանը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու նախագծով սահմանված տեսանկարահանման համակարգի ներդրմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա նիստին

28/10/2016
Սուրեն Քրմոյանի գնահատմամբ, խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը դարձնել առավել արդյունավետ: Նրա խոսքով՝ երբ խոսվում է անչափահասների արդարադատությունից կամ յուվենալ արդարադատությունից՝ շատերն այն շփոթում են ընտանեկան բռնության, ծնող-երեխա հարաբերությունների և տարբեր այլ խնդիրների հետ: «Իրականում անչափահասների արդարադատությունը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելում ու անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրներին արհեստավարժությամբ արձագանքում»,- ասել է նախարարի տեղակալը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը

27/10/2016
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վիգեն Քոչարյանը, հաջողություն մաղթելով մասնակիցներին, ներկայացրել է թեստավորման ընթացակարգը և նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել է թեստի նմուշը և հարցաշարը: Թեստերում ներառված հարցերը վերաբերել են՝ ՀՀ Սահմանադրությանը, «Նոտարիատի մասին», ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Բարոնուհի Էլիզաբեթ Սմիթին

27/10/2016
«Ջոն Սմիթի» անվան հիմնադրամի տնօրենի խոսքով՝ իրենք պատրաստակամ են համագործակցել Արդարադատության նախարարության հետ և իրենց կողմից իրականացվելիք ապագա ծրագրերում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Ֆիլիպ Բուայային

21/10/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության գլխավոր ղեկավար Ֆիլիպ Բուայայի գխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը

15/10/2016
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

14/10/2016
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած մի շարք կարևոր զարգացումներ: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ընտրացուցակների հրապարակման հիմնախնդրին` կարևորելով ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանը ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

04/10/2016
Արփինե Հովհաննիսյանը «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և սնանկության օրենսդրությունների, Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ