Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

27/09/2021
Սեպտեմբերի 27-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարության ղեկավար կազմն ու աշխատակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
2018 թվականից հետո խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից որակվել են աննախադեպ թափանցիկ, ազատ և արդար․ Քրիստիննե Գրիգորյան

25/09/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր որպես բանախոս հանդես է եկել «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով համաժողովին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին

25/09/2021
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության փոխնախարարն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

23/09/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին

23/09/2021
Շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատոմյանի նկատմամբ: «Բարեփոխումների ծրագրերի հարցում մենք միակարծիք ենք, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կիրականացնենք համատեղ ուժերով»,- ասել է արդարադատության նախարարը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին

15/09/2021
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երկրորդ հոսքի ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար

14/09/2021
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների երկրորդ հոսքի հինգամսյա ուսուցումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ

11/09/2021
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

10/09/2021
Նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կարեն Անդրեասյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը

10/09/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը քննարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստան, Իրազեկ քաղաքացիների միավորում, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երկու տասնյակը գերազանցող հեղինակավոր իրավաբաններ արդարադատության նախարարի հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

09/09/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

09/09/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ