newsroom
 
Բաժանորդների մուտք
Ծածկանուն

Գաղտնաբառ


Հիշել տվյալները
Բոլոր նամակներն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
ՏՈՒՆԴԱՐՁ
Բարի գալուստ

Հարգելի այցելու,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ողջունում է Ձեզ և հայտնում համագործակցության և ըստ ամենայնի աջակցության պատրաստակամություն:
Ելակետ ընդունելով Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը երաշխավորելու անհրաժեշտությունը, ձգտելու ենք հանրությանը, առանց վերապահումների, ճշգրտորեն լուսաբանել մեր համակարգին առնչվող իրադարձությունները, առավել հրատապ օրենսդրական ակտերը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները, սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ տալ Ձեզ հուզող հարցերին: Համոզված ենք, որ կայքը դեռ կայանալու խնդիր ունի, մասնավորապես փորձելու ենք այն հարստացնել համակարգի պատմությանը և հետագա ծրագրերին առնչվող նյութերով, ուստի շնորհապարտ կլինենք, եթե Ձեր առաջարկություններով ու նկատառումներով փորձեք նպաստել կայք էջի բարելավմանը:

Գևորգ Դանիելյան
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար


|24.02.2010| ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


|18.02.2010| ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
Շվեյցարիայի Ինտեռլակեն քաղաքում, Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի նիստում
Անկասկած ողջունելի է մարդու իրավունքների միջազգային դատական պաշտպանության ինստիտուտները համակողմանի բարելավելու նախաձեռնությունը և որպեսզի այն արդյունավետ լինի, կարծում եմ, ի սկզբանե մենք պետք է պատրաստ լինենք համարժեք ուշադրություն դարձնելու մի շարք մարտահրավերների վրա, որոնք նկատելի են արդեն այսօր, իսկ նպաստավոր պայմանների դեպքում պարզապես կձախողեն յուրաքանչյուր արդարացի գործ: ԲԵՌԵԼ...


|15.02.2010| ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
-Խնդրում ենք ներկայացնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերջին 5 տարվա ընթացքում փախուստների, թմրամիջոցների, արգելված առարկաների ներթափանցման, կոռուպցիայի դեպքերի վիճակագրությունը:
-Կարծում եմ, ձեւավորվող միտումների մասին հնարավորինս լիարժեք պատկերացում կազմելու համար արժե ներկայացնել ոչ միայն ՙհայրենական՚, այլեւ համապատասխան վիճակագրական տվյալներ` նաեւ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ...


|11.02.2010| ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
բժշկական հանձնաժողովի հետազոտությունների արդյունքում որոշվել է դատապարտյալ Ս.Միքայելյանի բուժօգնությունը կազմակերպել մասնագիտացված քաղաքացաիական բուժհաստատությունում: Հիշյալ եզրակացությունն ստանալուն պես անհապաղ 2010թ. փետրվարի 3-ին դատապարտյալը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, իսկ 2010 թվականի փետրվարի 6-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: ԲԵՌՆԵԼ...


|09.02.2010| «ԷՐԵԲՈՒՆԻ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը հաստատելու մասին» N ՔՀ-46-Ն հրամանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքներով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերած խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2010 թվականի փետրվարի 8-ի N 2-0054 թվակիր գրությամբ ստացված տեղեկատվությունը. ԲԵՌՆԵԼ


|09.02.2010| «ԱՔՍԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Աքսա» Ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը նկատի ունենալով, ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ



Ընտրեք լեզուն
ԱՄՍԱԳԻՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2009 2(3)
© 2008 ՀՀ արդարադատության նախարարությունԿայքի պատասխանատու` Արսեն Բաբայան