ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

Թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ են գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պետությունների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1030 որոշման  10 կետով նախատեսված է ՀՀ արդարադատության նախարարության ներգրավվածությունը՝ ԱՊՀ և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերին, իսկ 11.2 կետով՝ ակտիվ մասնակցություն՝ փորձագիտական և աշխատանքային խմբերում: