Դեպի վեր

Գրպանահատությունը քրեականացնելու նախագիծը ստացավ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը

03/09/2019

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրպանահատությունը քրեականացնելու Կառավարության առաջարկին:
Հանձնաժողովում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումնեի վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը:
Փաթեթի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի խոսքով՝ գրպանահատությունը հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու խնդիրն են փորձում լուծել:
«Նախագծով առաջարկվում է գրպանահատության մեղադրանքը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Այսինքն այս դեպքում մեղադրանք ներկայացնողը պետությունն է՝ իր իրավապահ մարմիների միջոցով, և բնավ պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի»,- ասաց Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ գրպանահատը քրեական մեղադրանքից ազատվում է, եթե տուժողը բողոք չի ներկայացնում:
«Առաջարկում ենք քրեականացնել անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից»,-մանրամասնեց փոխնախարարը:
Նախագծում առաջարկվում է փոփոխությունները կատարել այսպես.
Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է զգալի չափերով.
Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Գողությունը, որը կատարվել է՝
1) զգալի չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) զգալի չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
4)անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից կամ տրանսպորտային միջոցից՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3.Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
 2) կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Փաթեթը դեռ պետք է ներկայացվի ԱԺ խորհուրդ, դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կընդգրկվի առաջիկա քառօրյայի օրակարգում:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն