Դեպի վեր

Բալային համակարգի արդյունքները միայն դրական են. փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյան

27/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Բալային համակարգի հետևանքները միայն դրական են, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։ «2020 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Երևան քաղաքում տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ պակաս է 37-ով։ Զոհերի թիվը քիչ է 2-ով, մարմնական վնասվածքներ ստացածներինը՝ 68-ով։ Ինչ վերաբերում է մարզերին, որտեղ տեսահսկման սարքերն ավելի փոքր թիվ են կազմում, ապա պատահարների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 71-ով, վիրավորների թիվը՝ 127-ով, զոհերի թիվը՝ 1-ով պակաս։ Սա պարզ կերպով ցույց է տալիս բալային համակարգի առավելությունն ու դրական արդյունքները», - ասաց նա։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն