Քաղաքական հետապնդումներ, ունեզրկումից մինչև զինծառայողների մահվան դեպքեր. փաստահավաք հանձնաժողովի քննարկման տիրույթը

28/05/2020

 

– Պարո՛ն Դադունց, արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին» օրինագիծը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
– Փաստահավաք հանձնաժողովները, ընդհանրապես, միջազգային փորձում հայտնի են որպես ճշմարտության հանձնաժողովներ։
Նրանք անցումային արդարադատության գործիքներ են և ուղղված են որևէ պատմական իրադարձության կամ ինչ-որ դեպքի շրջանակում մարդու իրավունքների պարբերական և զանգվածային խախտումների վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելուն կամ արդարությունը վերականգնելուն։ Այս հանձնաժողովների վերջնարդյունքը լինում է համապատասխան զեկույցի կազմումը։
Այդ զեկույցում ներկայացվում են հանձնաժողովի ամբողջ գործունեությունը, այն բոլոր դեպքերը, փաստերը, որն ինքն ուսումնասիրել է գործունեության ընթացքում, անձանց, տուժողներին, որոնց վերաբերյալ կատարված խախտումները հայտնաբերել է, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում գործադիր, օրենսդիր մարիններ, թե ինչպես անել, որ տուժած անձանց խախտված իրավունքները վերականգնվեն, և, ի վերջո, ինստիտուցիոնալ ինչ բարեփոխումներ կատարվեն, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն։ 
– Սա նո՞ր օրենքի նախագիծ է։
– Այս հանձնաժողովի ստեղծման հիմքը դրված է 2019-2023 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որը կառավարությունը ընդունել է 2019-ին։
Այդ ռազմավարության մեջ նշված էր, որ պետք է մշակվի առանձին օրենքի նախագիծ փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության մասին։
Այո՛, նոր օրենքի նախագիծ է, որի հետ միասին ներկայացվել են մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծեր, որոնք երաշխավորում են այս հանձնաժողովի պատշաճ գործունեությունը։
Քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, և առաջարկվում է քրեական պատիժ սահմանել հանձնաժողովի գործունեությանը միջամտելու համար, հանձնաժողովի հարցումներին չպատասխանելը ենթադրում է վարչական տույժ
– Պարո՛ն Դադունց, եկեք բովանդակությանը անդրադառնանք։ Դուք նախագծում մատնանշել եք ժամկետ՝ 1991-2018 թվականներին տեղի ունեցած խախտումներն ու ապօրինություններն են լինելու այս հանձնաժողովի քննարկման կենտրոնում։ Կբացատրե՞ք՝ ինչո՞ւ է նման ժամկետ ընտրվել։
– Այս հանձնաժողովի գործունեությունը ընդգրկում է նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում տեղի ունեցած զանգվածային խախտումները, և ինչու է ընտրվել 2018 թվականը որպես ավարտ, որովհետև 2018-ի ապրիլին տեղի ունեցավ հեղափոխությունը, որով ազդարարվեց մինչ այս պահը տեղի ունեցած կոռուպցիոն, քաղաքական երևույթներին գնահատական տալու անհրաժեշտությունը։
Դա, ի դեպ, ամրագրված է նաև Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։ Այսինքն՝ սկզբունքն այն է, որ անցումային արդարադատության այս գործիքը պետք է գնահատական տա մինչհեղափոխական ժամանակահատվածում նորանկախ Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին, իրավախախտումներին, անարդարություններին։ 
– Եթե ավելի գործնական, խնդրում եմ՝ կնշե՞ք մի քանի իրադարձություններ, դեպքեր, որոնք կարող են հայտնվել փաստահավաք հանձնաժողովի քննարկման տիրույթում։
– Հանձնաժողովի մանդատի ներքո մի քանի բլոկ է առանձնացված։ Առաջինը ընտրական գործընթացներն են, այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները։
Օրենքում մանրամասն գրված է, թե որ դեպքերը կարող են լինել՝ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրակաշառքի, ճնշումների, արդյունքները կեղծելու և այլն։
Հաջորդը՝ հետընտրական քաղաքական հետապնդումների դեպքերն են, որի իմաստն այն է, որ հանձնաժողովը ուսումնասիրի, թե յուրաքանչյուր ընտրությունից հետո անձինք ինչ հետապնդումների են ենթարկվել, ինչպես են նրանց ստիպել հրաժարվել պաշտոնից, հեռանալ աշխատանքից, ինչպես են խոչընդոտել հավաքներ անցկացնել, նաև մարտիմեկյան դեպքերի մասին է խոսքը։
Մյուս խումբ հարցերը, որ կարող է քննարկել հանձնաժողովը, ունեզրկումների դեպքերն են։ Հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ունեզրկման նաև այնպիսի դեպքեր, երբ ողջամիտ ենթադրությամբ կարելի է հիմնավորել, որ անձը գույքը հանձնել է մեկ ուրիշին իր կամքին հակառակ, սպառնալիքների ներքո։
Հաջորդ խումբ հարցերը, որը հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն են։ Մենք նախագծով հանձնաժողովին լայն լիազորություններ ենք տալիս, և հանձնաժողովը կարող է ուսումնասիրության առարկա դարձնել այն խախտումները, որոնք համակարգային առումով փոխկապակցված են վերոնշյալ դեպքերի, իրադարձությունների հետ։ Սա ևս բխում է միջազգային փորձից։
Հանձնաժողովի գործունեությունը ժամկետով սահմանափակված է և գործելու է մինչև իր եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովը կարող է գործել առավելագույնը 3 տարի։ 
– Իսկ ե՞րբ է ստեղծվելու այդ մարմինը։
– Օրենքի անցումային դրույթների համաձայն՝ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից։ Հանձնաժողովի կազմի ձևավորման ժամկետներ կան, և կազմի ընտրությունը, ըստ նախագծի նախնական տարբերակի, նախատեսված է, որ կլինի մինչև երեք ամսվա ընթացքում՝ օրենքի ընդունումից հետո։
– Հետևանքների մասին, պարո՛ն Դադունց․ հանձնաժողովը հրապարակում է իր եզրակացությունը, ի՞նչ հետևանքներ են ունենալու դրանում ներկայացվելիք խախտումները։
– Պետք է ընդգծեմ, որ այս հանձնաժողովները ընդհանրապես արդարադատության մարմիններ չեն։
Միգուցե կարող է շփոթ առաջանալ անցումային արդարադատություն եզրույթի հետ, բայց անցումային արդարադատության իմաստը կոլեկտիվ ճշմարտության բացահատումն է և ոչ թե անհատական պատժողական արդարադատության իրականացումը։

– Պարո՛ն Դադունց, արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին» օրինագիծը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

– Փաստահավաք հանձնաժողովները, ընդհանրապես, միջազգային փորձում հայտնի են որպես ճշմարտության հանձնաժողովներ։

Նրանք անցումային արդարադատության գործիքներ են և ուղղված են որևէ պատմական իրադարձության կամ ինչ-որ դեպքի շրջանակում մարդու իրավունքների պարբերական և զանգվածային խախտումների վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելուն կամ արդարությունը վերականգնելուն։ Այս հանձնաժողովների վերջնարդյունքը լինում է համապատասխան զեկույցի կազմումը։

Այդ զեկույցում ներկայացվում են հանձնաժողովի ամբողջ գործունեությունը, այն բոլոր դեպքերը, փաստերը, որն ինքն ուսումնասիրել է գործունեության ընթացքում, անձանց, տուժողներին, որոնց վերաբերյալ կատարված խախտումները հայտնաբերել է, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում գործադիր, օրենսդիր մարիններ, թե ինչպես անել, որ տուժած անձանց խախտված իրավունքները վերականգնվեն, և, ի վերջո, ինստիտուցիոնալ ինչ բարեփոխումներ կատարվեն, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն։ 

– Սա նո՞ր օրենքի նախագիծ է։

– Այս հանձնաժողովի ստեղծման հիմքը դրված է 2019-2023 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որը կառավարությունը ընդունել է 2019-ին։

Այդ ռազմավարության մեջ նշված էր, որ պետք է մշակվի առանձին օրենքի նախագիծ փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության մասին։

Այո՛, նոր օրենքի նախագիծ է, որի հետ միասին ներկայացվել են մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծեր, որոնք երաշխավորում են այս հանձնաժողովի պատշաճ գործունեությունը։

Քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, և առաջարկվում է քրեական պատիժ սահմանել հանձնաժողովի գործունեությանը միջամտելու համար, հանձնաժողովի հարցումներին չպատասխանելը ենթադրում է վարչական տույժ

– Պարո՛ն Դադունց, եկեք բովանդակությանը անդրադառնանք։ Դուք նախագծում մատնանշել եք ժամկետ՝ 1991-2018 թվականներին տեղի ունեցած խախտումներն ու ապօրինություններն են լինելու այս հանձնաժողովի քննարկման կենտրոնում։ Կբացատրե՞ք՝ ինչո՞ւ է նման ժամկետ ընտրվել։

– Այս հանձնաժողովի գործունեությունը ընդգրկում է նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում տեղի ունեցած զանգվածային խախտումները, և ինչու է ընտրվել 2018 թվականը որպես ավարտ, որովհետև 2018-ի ապրիլին տեղի ունեցավ հեղափոխությունը, որով ազդարարվեց մինչ այս պահը տեղի ունեցած կոռուպցիոն, քաղաքական երևույթներին գնահատական տալու անհրաժեշտությունը։

Դա, ի դեպ, ամրագրված է նաև Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։ Այսինքն՝ սկզբունքն այն է, որ անցումային արդարադատության այս գործիքը պետք է գնահատական տա մինչհեղափոխական ժամանակահատվածում նորանկախ Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին, իրավախախտումներին, անարդարություններին։ 

– Եթե ավելի գործնական, խնդրում եմ՝ կնշե՞ք մի քանի իրադարձություններ, դեպքեր, որոնք կարող են հայտնվել փաստահավաք հանձնաժողովի քննարկման տիրույթում։

– Հանձնաժողովի մանդատի ներքո մի քանի բլոկ է առանձնացված։ Առաջինը ընտրական գործընթացներն են, այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները։

Օրենքում մանրամասն գրված է, թե որ դեպքերը կարող են լինել՝ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրակաշառքի, ճնշումների, արդյունքները կեղծելու և այլն։Հաջորդը՝ հետընտրական քաղաքական հետապնդումների դեպքերն են, որի իմաստն այն է, որ հանձնաժողովը ուսումնասիրի, թե յուրաքանչյուր ընտրությունից հետո անձինք ինչ հետապնդումների են ենթարկվել, ինչպես են նրանց ստիպել հրաժարվել պաշտոնից, հեռանալ աշխատանքից, ինչպես են խոչընդոտել հավաքներ անցկացնել, նաև մարտիմեկյան դեպքերի մասին է խոսքը։

Մյուս խումբ հարցերը, որ կարող է քննարկել հանձնաժողովը, ունեզրկումների դեպքերն են։ Հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ունեզրկման նաև այնպիսի դեպքեր, երբ ողջամիտ ենթադրությամբ կարելի է հիմնավորել, որ անձը գույքը հանձնել է մեկ ուրիշին իր կամքին հակառակ, սպառնալիքների ներքո։

Հաջորդ խումբ հարցերը, որը հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն են։ Մենք նախագծով հանձնաժողովին լայն լիազորություններ ենք տալիս, և հանձնաժողովը կարող է ուսումնասիրության առարկա դարձնել այն խախտումները, որոնք համակարգային առումով փոխկապակցված են վերոնշյալ դեպքերի, իրադարձությունների հետ։ Սա ևս բխում է միջազգային փորձից։

Հանձնաժողովի գործունեությունը ժամկետով սահմանափակված է և գործելու է մինչև իր եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովը կարող է գործել առավելագույնը 3 տարի։ 

– Իսկ ե՞րբ է ստեղծվելու այդ մարմինը։

– Օրենքի անցումային դրույթների համաձայն՝ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից։ Հանձնաժողովի կազմի ձևավորման ժամկետներ կան, և կազմի ընտրությունը, ըստ նախագծի նախնական տարբերակի, նախատեսված է, որ կլինի մինչև երեք ամսվա ընթացքում՝ օրենքի ընդունումից հետո։

– Հետևանքների մասին, պարո՛ն Դադունց․ հանձնաժողովը հրապարակում է իր եզրակացությունը, ի՞նչ հետևանքներ են ունենալու դրանում ներկայացվելիք խախտումները։

– Պետք է ընդգծեմ, որ այս հանձնաժողովները ընդհանրապես արդարադատության մարմիններ չեն։

Միգուցե կարող է շփոթ առաջանալ անցումային արդարադատություն եզրույթի հետ, բայց անցումային արդարադատության իմաստը կոլեկտիվ ճշմարտության բացահատումն է և ոչ թե անհատական պատժողական արդարադատության իրականացումը։Սա չի նշանակում, որ հանձնաժողովի գործունեությունը վերացական է լինելու, որովհետև այդ մարմինը մի շարք գործիքներ է ունենալու։

Օրինակ՝ կարող է վկայություններ տալու համար անձանց հրավիրել ու լսել, հանրային լսումներ անցկացնել, և եթե ընթացքում ձեռք բերվեն տվյալներ, որոնք հիմք կհանդիսանան ինչ-որ անձանց քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, հանձնաժողովը շատ հանգիստ կարող է նյութերն ուղարկել իրավասու մարմիններ և խնդրել համապատասխան գործեր հարուցել։

Հանձնաժողովը ընդհանուր առմամբ պետք է պատասխանի մի քանի հարցի՝ ինչո՞ւ են եղել այս-այս խախտումները, ե՞րբ են եղել և ո՞ւմ կողմից ու ի՞նչ պատճառով են այդ խախտումները եղել։Հետո երբ եզրափակիչ զեկույցով գնահատական տրվի պատմական իրադարձություններին, պետք է հստակ առաջարկություններ ներկայացվեն, թե ինչ անել, որ նման դեպքեր չկրկնվեն, ինչ փոխհատուցում տրամադրել, ինչպես վերականգնել արդարությունը։ 

– Որքա՞ն անդամ է ունենալու հանձնաժողովը, և Ազգային ժողո՞վն է ընտրելու նրանց։

– Հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի կողմից։

Հանձնաժողովի 9 անդամներից երեքի թեկնածությունը առաջարկելու են՝ կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Մարդու իրավունքների պաշտպանը։Իսկ մնացած վեց թեկնածուներին ներկայացնելու են Ազգային ժողովի խմբակցությունները։ Բայց այստեղ մի հետաքրքիր մեխանիզմ կա՝ յուրաքանչյուր խմբակցություն, բացի իր թեկնածուին ներկայացնելուց, ներկայացնում է նաև հասարակական կազմակերպություններից մեկական ներկայացուցչի։

Այսինքն՝ այսպես է լինելու՝ ՀԿ-ները իրենց թեկնածուներին ներկայացնում են խմբակցություններին, վերջիններն էլ ընտրելու են մեկին ու իրենց թեկնածուների հետ միասին ներկայացնելու են։ 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: