Հաջորդ տարվանից կբացվի Արդարադատության ակադեմիան. ԱՐՄԵՆՊՐԵՍ

13/09/2013

  ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2014 թ.հունվարի 1-ից կսկսի գործել արդարադատության ակադեմիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ միաժամանակ կփակվեն դատական դպրոցն ու դատախազական դպրոցը: Նախարարի խոսքով` ակադեմիան կիրականցնի վերջիններիս գործառույթները և կպատրաստի դատախազների ու դատավորների թեկնածուներ: Ակադեմիան կբացվի Երևանի Փիրումյանների փողոցում:

  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից: