Անահիտ Աբրահամյան

Վարչության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Քսանյոթը փետրվարի, 1979 թվական, Երևան
Աշխատանքային գործունեություն 

2001 թվականին օգոստոսի 23-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավական
ապահովման վարչության կազմակերպական-վերլուծական և ՆԳՆ ուսումնական հաստատությունների հետ կապի բաժնում։
2003 թվականի հունվարի 23-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 10-ը աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության
իրավական ապահովման վարչության վարչաիրավական բաժանմունքում։
2008 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2011 թվականի հուլիսի 22-ը աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության
իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնում։
2011 թվականի հուլիսի 22-ից մինչև 2012 թվականի փետրվարի 23-ը աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության
շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և զարգացման ծրագրերի համակարգման բաժնում։
2012 թվականի փետրվարի 23-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 12-ը աշխատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության
իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում՝ զբաղեցնելով Հատկապես կարևոր հանձնարարություններով
ավագ տեսուչի պաշտոնը։
2016 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 9-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության
իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչի
պաշտոնը։
2019 թվականի օգոստոսի 9-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա
ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ է։
2019 հոկտեմբերին հանդիսացել է «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի կարճաժամկետ
փորձագետ:
2019 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը պայմանագրային հիմունքներով աշխատել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»
ՓԲԸ-ում։
2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մայիսի 30-ը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և
ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի ազգային
փորձագետ։
2021 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է Կոնրադ Ադենաուեր հիմանդրամի կարճաժամկետ փորձագետ:
2021 թվականի հուլիսի 8-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ն աշխատել է «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ
առևտրային կազմակերպությունում` որպես գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի
գլխավոր մասնագետ, միջազգային ծրագրերի համակարգող։
2022 թվականի ապրիլի 27-ից մինչև օգոստոսի 24-ը կատարել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի
աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության
ապահովման վարչության պետի պարտականությունները:
2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 6-ը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես
կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական։
2022 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության միջազգային իրավական
համագործակցության վարչության պետ։
Կրթություն
1996-2001թթ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի
իրավագիտության ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ:
2002-2007թթ. սովորել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և
իրավունքի ինստիտուտում:
2019 թվականի հունիսի 4-ից մինչև 2021 թվականի հունիսի 14-ը հավատարմագրվել է Հարվարդի Քեննեդիի կառավարման դպրոցի
կողմից՝ որպես հանրային քաղաքականության և առաջնորդության մասնագետ:
2022-2023թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, մարդու իրավունքների և սոցիալական արդարության արվեստների մագիստրոս է։
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին

2009 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձանաժողովի
կողմից շնորհվել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու իրավունքի վերապահման վկայագիր։
2012-2014թթ. ակտիվորեն մասնակցել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի
պատվիրակության կողմից իրականացվող զեկույցների կազմման և համակարգման աշխատանքներին:
2013 թվականին հանդիսացել է, Միավորված Ազգերի Կազմակերպության Միգրացիայի միջազգային կազմակերպության «Միջազգային
միգրացիոն օրենք N30 - Միգրացիայի մասին բառարան (Հայաստան)»-ի թարգմանության փորձագետ և համահեղինակ:
2016 թվականի հունիսին հանդիսացել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած Արևելյան գործընկերության ոստիկանության
համագործակցության ծրագրի 2-րդ բաղադրիչի՝ «Էթիկա և կոռուպցիայի դեմ պայքար», Հայաստանի ոստիկանության փորձագիտական
խմբի ներկայացուցիչ և զեկուցող:
2016-2018թթ. հանդիսացել է Միավորված Ազգերի Կազմակերպության Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային
կոնվենցիայի՝ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումների աշխատանքային խմբի անդամ:
2017-2018թթ. հանդիսացել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի «Հայաստանի զարգացման ռազմավարություն, 2030»
նախագծի նախապատրաստման մարդու իրավունքների աշխատանքային խմբի փորձագետ:
2019 թվականի ապրիլից առ այսօր հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի
թղթակից անդամ:
2021 թվականի հուլիսից առ այսօր հանդիսանում է Ազգային դատական դասընթացավարների միջազգային ցանցի անդամ։
2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի իրավաբան մասնագետների համար
նախատեսված HELP հեռավար հարթակի ազգային համակարգողը:
2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը հանդիսացել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության
կազմակերպության Ժողովրդավարական հաստատութունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Հայաստանի
Հանրապետության Արդարադատության ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հայաստանի
Հանրապետության քննչական կոմիտեի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով իրականացվող «Ատելության շարժառիթով կատարված
հանցագործություններ. վերապատրաստում դատախազների համար» ծրագրի Հայաստանի ազգային համակագողը:
2022 թվականի փետրվարից մինչև մայիս ամիսը՝ որպես Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի դասընթացավար
դատավորներին, դատախազներին և քննիչներին դասավանդել է «Կանանց համար արդարադատության մատչելիությունը» առարկան:
2022 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը հանդիսացել է Միավորված Ազգերի Կազմակերպության «Կոռուպցիայի դեմ
կոնվենցիայի» վերանայման մեխանիզմի 2-րդ շրջանի փորձագետ:
2022 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր ամիսը հանդիսացել է Հայաստանում խտրականության, ատելության խոսքի և ատելության
շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի փորձագետ:
Եվրոպայի խորհրդի, Եվրոպական Միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Տնտեսական
համագործակցության և զարգացման կազմակերպության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից
հավաստագրված դասընթացավար է մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության, կոռուպցիայի դեմ պայքարի, գենդերային
հավասարության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտներում:
Հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության երկու ուսումնական
ձեռնարկների համահեղինակ և մեկ գրքի խմբագիր:
Մասնագիտական վերապատրաստումներ
Վերապատրաստվել է Իտալիայի և Ֆրանսիայի դատական դպրոցներում, Գերմանիայում, Ժնևի մարդասիրական իրավունքի միջազգային
ինստիտուտի Սանռեմոյի մասնաճյուղում և այլն: Մասնակցել է բազմաթիվ ազգային, օտարերկրյա և միջազգային
վերապատրաստումների, բարձրաստիճան համաժողովների, աշխատաժողովների, սեմինարների և այլն:
Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: