Ձոնիկ Մարգարյան

Տնօրեն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Յոթը ապրիլի, 1959 թվական:

Աշխատանքային գործունեություն

1976-1977 թվականներին աշխատել է  Քաջարանի (հետագայում՝ Զանգեզուրի)  պղնձամոլիբդենային կոմբինատի  երկրաբանական  մարկշեյդերական բաժնում, որպես գծագրող:

1977–1979 թվականներին աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հանքում, որպես նմուշավորող:

1984–1986 թվականներին աշխատել է Թիվ 50 ՄՊՏՈՒ-ում, որպես պատմության ուսուցիչ:

1986-1989 թվականներին աշխատել է  ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջանային կոմիտեի  կազմակերպչական բաժնում, որպես հրահանգիչ:

1989-1991 թվականներին աշխատել է  ՀԿԿ Օրջոնիկիձեի (հետագայում Էրեբունու) շրջանային  կոմիտեում, որպես քաղլուսկաբինետի վարիչ:

1991 թվականին աշխատել է  թիվ 26 ՄՊՏՈՒ-ում, որպես պատմության ուսուցիչ:

1991-2000 թվականներին եղել է   «Կապան» ՍՊԸ-ի  տնօրեն:

2000-2002 թվականներին եղել է   ՀՀ սոցիալական ապահովության նախարարի  աշխատակազմի ղեկավար:

2002-2010 թվականներին եղել է  ՀՀ սոցիալական ապահովության (հետագայում՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի) նախարարության աշխատակազմի ղեկավար,  քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական:

2009 թվականից–առ այսօր  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

2011–2018 թվականներին աշխատել է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում (ՏԿԻ), որպես Քաղաքացիական   ծառայողների և համայնքային ծառայողների  վերապատրաստման  դասախոս:

2018-2019 թվականներին եղել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի  ղեկավարի տեղակալ:

2020-2021 թվականներին եղել է ՀՀ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր   տնօրենի խորհրդական:

2021-2021 թվականներին եղել է ՀՀ ԱՆ  << ՀՀ Փորձագիտական կենտրոն >>ՊՈԱԿ-ի  տնօրենի տեղակալ:

2021–2022 թվականներին եղել է  ՀՀ ԱՆ  << ՀՀ Փորձագիտական կենտրոն >>ՊՈԱԿ-ի  տնօրենի պաշտոնակատար:

2022թվականից-առ այսօր ՀՀ ԱՆ << Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի  իրականացման կենտրոն >> ՊՈԱԿ-ի  տնօրենի պաշտոնակատարն է:

Կրթություն

1981-1983 թվականներին սովորել է ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում:

1979-1984  թվականներին սովորել է Երևանի պետական համալսարան, պատմության  ֆակուլտետում:

Այլ տեղեկություններ

Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին: