Դեպի վեր

Նախարարի տեղակալ

 

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման,

բ) միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովման,

գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով Նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացման ապահովման,  

դ)  ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման,

ե) Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովման աշխատանքների համակարգման,

զ) քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,

է) այլ պետությունների, միջազգային դոնոր և վարկատու կազմակերպությունների հետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի ապահովման և ընդհանուր համակարգման,

ը) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման, իրավական ակտերի պաշտոնական թարգմանության ապահովման.

4) Նախարարի տեղակալ Վ. Քոչարյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է` Նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության, իրավական փոխօգնության վարչության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն