Ամբակում Սեյրանի Գրիգորյան

Ծառայության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում
Աշխատանքային գործունեություն
2000-2005թթ. եղել է ԼՂՀ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ:
2005-2007թթ. եղել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ:
2007-2009թթ. եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, այնուհետև՝ ավագ դատախազ:
2009-2013թթ. եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ:
2013-2014թթ. եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:  
2014-2017թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
2017-2018թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ:
2018-2021թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ:
2021թ. հոկտեմբերի 15-ին՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
2023թ. մայիսի 26-ին՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
2023թ․ դեկտեմբերի 18-ին՝ ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։
Կրթություն
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Այլ տեղեկություններ
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Հավատարմության համար» մեդալներով, «Պատվավոր քննիչ» բարձրագույն գերատեսչական կրծքանշանով:
ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի հրամանով պարգևատրվել է «Օրինականության ամրապնդման համար» մեդալով: 
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: