Դեպի վեր

Դավիթ Գասպարյան

Ծառայության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

24.06.1983, Երևան

Աշխատանքային գործունեություն

2006–2009թթ․ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ որպես ռեֆերենտ -իրավախորհրդատու,

2009թ. Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս,

2009-2011թթ. ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ որպես Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ,

2010-2012թթ. - Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի ասիստենտ,

2011թ.«Սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայության ինստիտուտ» ՄՈԱԿ-ի Իրավաբան-փորձագետ,

2011-2014թթ․ «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան,

2012-2013թթ. «Գլաձոր» համալսարանի Հ. Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի դասախոս,

2014-2015թթ. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդ ՊՀ-ի Աշխատակազմի ղեկավար,

2015-2016թթ. - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես Իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավաբան,

2016-2019թթ․ «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակում՝ որպես ավագ իրավաբան – հավաքագրման թիմերի ղեկավար,

01․08.2019թ․ - 24․03․2020թ․ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական,

24․03․2020թ․-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետ,

Սկսած 2012թ.-ից Հայաստանի ֆրանսիական համալսարանի Իրավունքի ամբիոնի դասախոս:

 Կրթություն

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան,

2006 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ «համաշխարհային քաղաքականություն» մասնագիտացմամբ,

2009 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստանալով Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (թեկնածուական ատենախոսության թեման` «Անդրկովկասի փափուկ անվտանգությունը համաշխարհային քաղաքականության համատեքստում»),

2016 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:

 Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն