Տիգրան Արեյան

Գլխավոր քարտուղարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Քսանը հունիսի 1972 թ, ՀՀ ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
1988-1995 թվականներին աշխատել է Հայպետհեռուստառադիոյի «Ակունք»  ազգագրական  համույթում,  որպես  պարող-արտիստ : 
1994-2001 թվականներին  ծառայել է ՀՀ  ՆԳՆ Ներքին  զործերում ՝սպայական պաշտոններում (դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար):
2002թ հունվարից- սեպտեմբեր  աշխատել  է  Երևանի թիվ 59 դպրոց -վարժարանում, որպես  ՆԶՊ ուսուցիչ:
2002-2005 թվականներին եղել է «ՖԵՌՈ» ՍՊԸ-ի արտադրության տնօրեն:
2006-2011 թվականներին եղել է   «ՍՐԽՈՏՈՒՆ» ՍՊԸ-ի  տնօրեն:
2007-2011 թվականներին համատեղության կարգով աշխատել է ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, որպես գլխավոր հրահանգիչ:
2011-2016 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես աշխատակազմի ղեկավար:  
2016 թվականին եղել է «Մելլաթ բանկ» ՓԲԸ –ի  գործերի կառավարման  բաժնի պետ:
2018-2019 թվականներին եղել է «3 Ավետիս» ՍՊԸ-ի փոխտնօրեն:
2020 թվականին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում, որպես բաժնի պետ:
2022-2023 թվականներին եղել է Արդարադատության նախարարի օգնական:
2023 թվականի փետրվարին նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ:
Կրթություն
1989-1994 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինության տեխնոլոգիա  ֆակուլտետը, որոկավորումը՝ ինժեներ-մեխանիկ:
Կրթական ծրագրեր, աշխատաժողովներ
  • 2014թ. Պետական ծառայողի վերապատրաստման ծրագիր, Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ ՄԻՊԱ ՊԾՎ – 14 – 0002
  • 2015թ. Կառավարչական հմտություններ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա
  • 2015թ. Հայաստանում պետական ներքին ֆինանասական հսկողության հզորացում, ԵՄ Թվինինգ ծրագիր
Այլ տեղեկություններ                                                                                                                        
Զինվորական կոչումը՝ կապիտան :
Ամուսնացած է ունի երկու զավակ:
Անկուսակցական է: 
Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին: