Իրավական փոխօգնության վարչություն

Իրավական փոխօգնության վարչություն
Նելլի Ավետիսյան

Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1)    Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով  իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքերի կազմակերպումը.

2)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և դատարաններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ օտարերկրյա պետությունների կենտրոնական կամ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքների կազմակերպումը.

3)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման հարցումների, դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և համապատասխան եզրակացությունների կազմման աշխատանքները.

4)   օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ որոշումների ընդունման՝ հանձնման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանքի ժամկետի երկարաձգման համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին նախարարի անունից միջնորդությունների ներկայացման և դրանց Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում պաշտպանության ապահովման աշխատանքները.

5)   Հայաստանի Հանրապետությունում դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ որոշումների ընդունման, օտարերկրյա պետություններին հանձնման միջնորդությունների ներկայացման և հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերի, պարզաբանումների և երաշխիքների տրամադրման աշխատանքները.

6)   օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման նպատակով գլխավոր դատախազությանը անձի ժամանակավոր կալանավորման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման տրամադրման աշխատանքները,

7)   իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զեկույցների և հաշվետվությունների պատրաստումը.

8)   քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնված և հանձնումը մերժված հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ տվյալների գրանցումը, հաշվառումը, կատարված աշխատանքների ամփոփումը  և արդյունքների վերլուծությունը.

9)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների՝ պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու համար նախարարություն ստացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններին դատապարտյալների փոխանցմանն առնչվող միջնորդությունների և դրանց կից փաստաթղթերի կազմման աշխատանքները.

10)  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով  և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի և պաշտոնական հարցումների նախապատրաստման աշխատանքները.

11)  դատապարտյալների փոխանցման վերաբերյալ նախարարի ցուցումների կազմումը, դատապարտյալների փոխանցման աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, ամփոփումն ու վերլուծությունը.

12)  վարչության առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերա­բեր­յալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում.

13)  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից իրավական օգնության, նոտարական հարցումների, դատական հանձնարարությունների, հանձնումների և դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում և իրավական օգնության շրջանակներում համապատասխան տեղեկատվության ձեռք բերման աշխատանքների իրականացում.

14)  իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծման, մշակման, լրամշակման, Հայաստանի Հանրապետության իրավասու և շահագրգիռ մարմինների առաջարկությունների ամփոփման և միջազգային պայմանագրերի ստորագրման նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները.

15)  իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման աշխատանքները:

Կանոնադրությունը՝ այստեղ: