Լուրեր →
Նախարարն աշխատանքային հնգօրյա այցով մեկնում է Գերմանիա 27.01.2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 2-ը աշխատանքային այցով մեկնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում արդարադատության նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու Գերմանիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ծանոթանալու են Գերմանիայի փաստաբանական պալատի, դատարանների , քրեակատարողական ծառայության համակարգերի գործունեությանն ու պայմաններին: մանրամասն →
Կլոր սեղանի մասնակիցները միացել են ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ծրագրին 26.01.2012
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը, միանալով ՀՀ արդարադատության նախարարության ԳՐՔԵՐ՜ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ծրագրին, այսօր նախարարությանը հանձնեցին 400 գիրք: Նախաձեռնության կազմակերպիչները գրքերը հավաքել էին իրենց կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նախապես խնդրել էին կլոր սեղանի մասնակիցներին ներկայանալ գրքերով: մանրամասն →
Ցմահ դատապարտյալների վերաբերյալ 26.01.2012
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե մեկ տասնյակից ավելի ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում : Ներկա պահին ցմահ դատապարտյալներից հացադուլ են հայտարարել միայն երկուսը` Մկրտիչ Խաչատրյանն ու Արեն Չատինյանը, որոնք բողոքում են իրենց քրեական գործից: Դատապարտյալները տեղափոխվել են առանձին խուց և գտնվում են բժիշկների հսկողության տակ: մանրամասն →
Թեժ գծի
համարներ
ՀՀ արդարադատության
նախարարություն
35-83-99
Դատական ակտերի հարկադիր
կատարման ծառայություն
34-22-29
Քրեակատարողական
ծառայություն
44-22-73
