Դեպի վեր
ՔԿԱԳ գրանցումներ և տեղեկանքների տրամադրում

1. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից և կնքվում գործակալության եռալեզու կնիքով:

2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից  տեղեկանքը տրամադրվում է

- հայերեն, (ձև N 1)

- հայերեն-անգլերեն  (ձև N 2) կամ

- հայերեն-ռուսերեն (ձև N 2)

Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք:  Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքի կորստյան դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:

3. Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:

4. Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետևյալ պետական տուրքերը և արտաբյուջետային վճարումները.

ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ 

բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ 

Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» և «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է ևս 5000 ՀՀ դրամ

Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի՝

- երկու աշխատանքային  օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ

-երրորդ աշխատանքային օրը՝  8 000 ՀՀ դրամ

- հինգերորդ  աշխատանքային օրը՝ 5 000 ՀՀ դրամ

Տեղեկանքը տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում «ա» և «բ» կետերում նշված և հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:

Դիմումները ընդունվում են ՀՀ արդարադատության նախարարության ընդունարանում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:30-ից 12:00-ը և 15:00-ից 16:30-ը: Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն