Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Համաներում. ո՞ւմ վրա է այն տարածվելու.Civilnet Interview

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է համաներման նախագիծը։ Համաներման շուրջ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զրուցում ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ։ Քրմոյանն ասում է, որ ծավալային առումով այս համաներումը լինելու է աննախադեպ։ Սա թվով 4-րդ համաներումն է վերջին 10 տարվա ընթացքում։ Ըստ փոխնախարարի՝ այն ունենալու է սոցիալական բնույթ. հաշվի է առնվելու բանտարկյալների սոցիալական վիճակը։

Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձանց շուրջ 71%-ը համաներման շահառուներն են, անազատության մեջ գտնվող 2900 անձանցից համաներումը կտարածվի շուրջ 700 հոգի։ Այս համաներումը չի տարածվում ցմահ բանտարկյալների վրա։ Համաներում կլինի նաև «Սասնա ծռերի» գործով։ Նախատեսվում է, որ համաներման փաթեթը մինչև տարեվերջ կընդունվի։

Հեռանկար/Herankar-Արտակ Զեյլանյան/Artak Zeynalyan

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը: 
Արամ Աբրահամյանի հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է արտահերթ ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դատարանների բացարձակ անկախությանը, Հարկադիր կատարման ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին: Նախարարը խոսել է նաև Քրեակատարողական հիմնարկներում տիրող ներկայիս վիճակի և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Օրակարգից դուրս. Արտակ Զեյնալյան |

Արդարադատության նախարարի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը:

«Ֆեյսբուքյան ասուլիս» արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ 07.06.18

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների  հարցերին : 

Բանաձև. Արտակ Զեյնալյան

Արտակ Ալեքսանյանը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ զրուցել է Երևանի Պետհամալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել նաև «Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին» և «Քրեակատարողական հիմնարկների» գերծանրաբեռնվածությանը:

Գործադիրից հրահանգ չի լինելու․ դատական իշխանությանը ազատ գործելու ուղերձ ենք հղել․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

Նոր կարգ՝ դատավարական փաստաթղթերի հանձման վերաբերյալ

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը զրուցել է iravaban.net-ի հետ՝ հայցային վաղեմության կիրառման նոր դատավարական կարգի վերաբերյալ:

Անդրադարձ՝ դատական ակտերի վերանայման հիմքերին և կենսաթոշակային պարտադիր համակարգի կասեցման հնարավոր հետևանքներին

Անդրադարձ՝ վարչական դատավարությունում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերին: Թեմայի շուրջ iravaban.net-ը զրուցել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ: 

Վարորդների տուգանքները կներվեն․ լա՞վ է դա, թե՞ վատ

Արդարադատության նախարարության նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել 2012-2017թթ․ ՝ ճանապարհային տեսախցիկներով արձանագրված և չմուծված տուգանքների համար։ Նախարարի առաջին տեղակալի անդրադարձը:

Նոր օրենք կամ պատժից՝ խրախուսում

Թեմաներ ՝ ինչու՞ անհրաժեշտություն առաջացավ վերանայել քրեական օրենսգիրքը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և այլն (հարցազրույց)

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն