13/05/2010

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, ինչպես նաեվ դրանք շնորհելու կարգը եվ պայմանները սահմանելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

13 մայիսի 2010 թվականի N 530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.11 N 1797-Ն)

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 17
Երևան

 
 
 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 13-ի N 530-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ

(Հավելվածն ուժը կորցրել է 15.12.11 N 1797-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 13-ի N 530-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողներին (այսուհետ` քաղաքացիական ծառայող) դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները:

2. Դասային աստիճանը քաղաքացիական ծառայողին շնորհվում է` զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանին համապատասխան:

3. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասերի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի, շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո եռoրյա ժամկետում:

7. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

8. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անձնակազմի կառավարման բաժին է ուղարկվում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը:

9. Միջնորդությունն ստանալուց հետո 10-oրյա ժամկետում քաղաքացիական ծառայողին դասային աստիճան շնորհելու մասին հրամանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անձնակազմի կառավարման բաժնի կողմից նախապատրաստվում և ներկայացվում է քաղաքացիական ծառայողին դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` ստորագրության:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասերի պետական խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քաղաքացիական ծառայողին բարձրագույն պաշտոնի նշանակելուց հետո 10-oրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան