Դեպի վեր

20/02/1999

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության համակարգում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն ստեղծելու մասին

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 1999 թվականի N 83

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն` 32 հաստիքային միավորով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում համապատասխան փոփոխություն կատարելու և դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն