Դեպի վեր

Հայտարարություն «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի քննարկման

26/06/2018

Արդարադատության նախարարությունը և նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը  շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և անձանց հրավիրում են մասնակցելու  «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի քննարկմանը:

Քննարկումը տեղի կունենա 2018 թվականի  հուլիսի 10-ին, ժամը 14:30-ից 16:30-ը,  Արդարադատության նախարարության շենքի 9-րդ հարկի քննարկումների սենյակում:

Մասնակցության համար  խնդրում ենք,  մինչև ս.թ հուլիսի 9-ը ժամը 17:00-ն  հասատատել մասնակցությունը՝ նամակ ուղարկելով info.legislativecenter@moj.am    էլեկտրոնային հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության/անհատի կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մասնակցի (մասնակիցների) տվյալները կամ զանգահարել 010594051 հեռախոսահամարին:

 Որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/978/about  :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն