Դեպի վեր

Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով

30/06/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID):

 Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, ինչպես նաև մի շարք հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու  համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:

 Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման գործում: «Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,- ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարևորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ և նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:

 Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը:

 USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ընդգծել՝ արդյունավետ համագործակցության գրավականը միայն կառուցողական երկխոսության և փոխադարձ վստահության մեջ է: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն