Դեպի վեր

Արդարադատության նախարարության աշխատակիցներին է ներկայացվել առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու հմտությունները

21/08/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգոստոսի 18-ից 20-ն իրականացրել է նախարարության մի շարք աշխատակիցների վերապատրաստում՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով:

Վարապատրաստման նպատակն էր աշխատակիցներին փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացի մասնակիցներին Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի ղեկավար Արմինե Պողոսյանը ներկայացրել է սրտի աշխատանքի խանգարումների, փափուկ հյուսվածքների վնասվածքների, և ոսկրամկանային համակարգի վնասվածքների դեպքում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև խոսել է այրվածքների և շնչուղիների խցանման դեպքում տուժածների վիճակը վերահսկելու միջոցների վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել առաջին բուժօգնության կանոններն ու ցուցադրել կոտրվածքը վիրակապելու ու արյունահոսությունը կանգնեցնելու հմտությունները:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն