Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

27/10/2015

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:

 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության համար առաջնահերթ ծրագրերն ու լուծում պահանջող խնդիրներն, ինչպես նաև քննարկել այդ համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այդ թվում նաև պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային նորաստեղծ հարթակի աշխատանքներին, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն, ինչպես նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

 Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամություն հայտնել: