Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Վիեննայում է

02/11/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վիեննայում նոյեմբերի 2-ին մասնակցել է «Ընտրությունների դիտարկումը և դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունմանը նախորդած և հաջորդած կարևոր զարգացումները, անդրադարձել 10 մատնահետքով ընտրողի նույնականացման համակարգի ներդրմանը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու նախագծով սահմանված տեսանկարահանման համակարգի ներդրմանը:

«Ամբողջ գործընթացում մեզ առաջնորդել է ընտրական գործընթացների շուրջ փոխադարձ վստահության ստեղծման և աննախադեպ պատշաճ ընտրություններ անցկացնելու մեր ամենակարևոր նպատակը: Եվ ցուցակների հրապարակման այս որոշումը ստեղծված իրավիճակում հանրության վստահության ապահովմանն ուղղված կարևոր քայլ է»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ սահմանվել է, որ մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես նաեւ նախատեսվում է արխիվացնել տեսանկարահանված նյութերը:

 Արդարադատության նախարարը նշել է, որ Հայաստանում կազմակերպվել են առավելագույնս ներառական քննարկումներ օրենսգրքի նախագծի շուրջ՝ ներկայացնելով ՛՛4+4+4՛՛ բանակցային ձևաչափը: Նրա խոսքով՝ այն ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հավասարակշռված քննարկման կարեւոր հարթակ էր: Վերջում Արփինե Հովհաննիսյանը շեշտել է, որ Ընտրական նոր օրենսգրքում Հայաստանը իրացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն