ՄԻԵԴ-ը բավարարեց Ս. Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

18/01/2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը:
ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

Սկզբնաղբյուրը՝http://agent.echr.am/events/request-interim-measure-smayrapetyan-case.html?fbclid=IwAR37_RdeTNsVwwEUIlz1u5SxtoWZTSRTirLejPPDN1DRGBGq7NTdmA7tQAk