Դեպի վեր

Արդարադատության փոխնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենին

31/10/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգոյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է կողմերի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:

Շերիլ Ֆերնանդեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շղթան: Մասնավորապես՝ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարի և հակակոռուպցիոն կրթության բաղադրիչները: Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ռազմավարության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներն ու դրանց հասնելու գործողությունների ծրագիրը: Փոխնախարարը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ներկայում մշակվող Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունների շրջանակում նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքները:

Շերիլ Ֆերնանդեսն արդյունավետ է գնահատել փոխնախարարի հետ հանդիպումն ու ընդգծել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նպաստող հաստատությունների ձևավորման հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գործընկերությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման բարձր պատրաստակամություն են հայտնել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն