Դատապարտյալը հանկարծամահ է եղել

24/05/2012

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, 1961թ. ծնված Լևոն Գևորգյանը մայիսի 23-ին, ժամը 16:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել: 
Լևոն Գևորգյանը դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասով (գողություն): 
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: