Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ազատվել է աշխատանքից

21/12/2012

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վիգեն Վաչագանի Ադունցի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը. 2012 թվականի դեկտեմբերի 19-ից նա ազատվել է քրեակատարողական ծառայությունից։

  Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի միջնորդությունը: