ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել Մարտիրոսյանի բողոքն ընդդեմ Հայաստանի

08/02/2013

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 23341/06) 2013թ. փետրվարի 5-ին կայացրել է վճիռ: Դիմումատուն բողոքներ էր ներկայացրել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի  5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,  6-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի ներքո: Եվրոպական դատարանը վճռով հաստատել է, որ Եվրոպական կոնվենցիա 7-րդ հոդվածի ներքո (օրենքով չնախատեսված պատժի արգելք) դիմումատուի իրավունքների խախտում Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տվել, իսկ Եվրոպական կոնվենցիայի այլ հոդվածների ներքո ներկայացված բողոքները ճանաչվել են անընդունելի: