Հրայր Թովմասյանն ընդունել է ԳՖՀ դատավորներին

04/04/2014

 ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և ԳՖՀ Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին:

 Կարճատև հանդիպման ընթացքում Հրայր Թովմասյանը  շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և նրանց հանձնել Շահամիր Շահամիրյանի անվան հուշամեդալներ: