-
«Մեր Կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հավակնոտ դատական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն: Մենք հավատում ենք, որ որպես Կառավարություն՝ ունենք մեծ հնարավորություն մեր ժողովրդի վստահությունը փոխակերպելու ուժեղ ինստիտուտների կայացմամբ, օրենքի գերակայության ամրապնդմամբ, անվտանգության ապահովմամբ և ներառական ու պատասխանատու հասարակության կառուցմամբ: Մեր ժողովուրդը մեզ տվել է աննախադեպ մանդատ ՝ իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար. դա է մեր հիմնական պատասխանատվությունը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
-
Արդարադատության նախարարի տեղեկալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի ուղղությունները:
-
2019 թվականի նոյեմբերի 28-ին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի մի խումբ բնակիչներին և նրանց փաստաբաններին, որոնք ներգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:
-
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
-
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից գերակա ուղղություն հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ թեև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, այդուհանդերձ, այս պայքարում Հայաստանի ջանքերը շարունակական ու համակարգված են լինելու. պայքարն իրականացվելու է ինչպես ռազմավարական միջոցառումների, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման միջոցով:
-
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 15-ամյակին նվիրված բարձրաստիճան գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակությանը:
-
Արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 25-ին ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:
-
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակությանը:
-
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչուսի գլխավորած պատվիրակությանը:
Հաղորդագրություններ