Նորություններ

Հրայր Թովմասյանը մեկնել է Մինսկ

19/09/2012
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ժամանակավորապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի լիազորությունները

19/09/2012
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն կանցկացվի

19/09/2012
ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կարգապահական տույժ եւ խիստ նկատողություն՝ «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների երեք աշխատակիցների նկատմամբ

19/09/2012
ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն՝«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանը` Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի անդամ

18/09/2012
Բելգիայի Թագավորության Լիեժ քաղաքում սեպտեմբերի 12-ից 15-ը տեղի ունեցավ Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի (EPTA) 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էր նաև <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը և գիտական քարտուղար Գուրգեն Աֆրիկյանը: Գիտաժողովի փակմանը՝ սեպտեմբերի 15-ին, Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի և <<ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց Հուշագիր, որի համաձայն Հայաստանը ևս դարձավ Ակադեմիայի անդամ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

18/09/2012
Հայաստան ժամանած հարգելի' սիրիահայեր, քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ծնունդ, ամուսնություն, մահ, ամուսնալուծություն, որդեգրում, հայրության որոշում, անվանափոխություն, ապոստիլ/, իրավաբանական անձանց պետռեգիստրի , նոտարական գործողությունների կատարմանն առնչվող և, ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել նախարարության թեժ գծին՝ 35-83-99 հեռախոսահամարով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Միայն Հայաստանը չէ, որ պարտվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում. Հրայր Թովմասյան

13/09/2012
Միայն Հայաստանը չէ, որ պարտվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում. այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Tert.am-ի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական դատարանների կայացրած վճիռները պարբերաբար բեկանվում են Եվրոպական դատարանում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գործնական ուղեցույց ընդունելիության չափանիշների վերաբերյալ

12/09/2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավախորհրդատու ծառայությունը գործնական ուղեցույց է պատրաստել և հրապարակել, որը պարբերաբար լրամշակվելու է: Ուղեցույցի նպատակն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատի ընդունելիության չափանիշների մասին առավել մատչելի և մանրամասն տեղեկություն տրամադրելը, որպեսզի, առաջինը` հնարավորինս կրճատվի ըստ էության քննության հեռանկար չունեցող գանգատների թիվը, և, երկրորդ` ըստ էության քննության ենթակա գանգատները բավարարեն ընդունելիության պահանջները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանը շնորհավորում է հայ շախմատիստներին

10/09/2012
Երբ օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ, հայկական եռագույնը ծածանվեց Ստամբուլի WOW «Հրաշքների աշխարհ» հյուրանոցի սրահում, դժվար է նկարագրել, թե հպարտության ինչպիսի զգացում համակեց բոլորիս:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ

07/09/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի ելույթը Ազգային ժողովի արտահերթ նիստում

06/09/2012
Այսօրվա քննարկումների արդյունքում երկու դիտարկում կարող եմ անել : Նախ կարող ենք հստակ գնահատել՝ մի կողմ դրած մեր բոլոր հակասությունները՝ թե ներքին և թե արտաքին հարցերում, մեր ազգը, մեր քաղաքական ուժերը պատրաստ են, ունակ են ազգային հարցերի շուրջ համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու: Սա ցույց է տվել մեր պատմությունը և 88 թվականը դրա լավագույն վկայություններից մեկն է, որը պսակվեց հաղթանակով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում

06/09/2012
«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 5-ի համարում զետեղված «Դատապարտյալը սպառնում է ինքնասպան լինել» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը ինքնասպան կլինի, եթե համապատասխան մարմինները չվերականգնեն իր ոտնահարված ծնողական իրավունքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ