Նորություններ

Նախարարը մեկնել է արձակուրդ

06/08/2012
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օգոստոսի 3-ից մեկնել է արձակուրդ: Նախարարն, ընտանիքի հետ, արձակուրդն անցկացնելու է Բառնաուլում՝ հարազատների մոտ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկատվական կենտրոն Նորություններ Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները

03/08/2012
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի հուլիսի 19-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները: Հանձնաժողովը որոշեց` կրկնակի ուսումնասիրության արդյունքում 3 միավորից ավելի գտնված սխալների դեպքում դադարեցնել յուրաքանչյուր անհատական բողոքի վերանայման աշխատանքը, քանի որ ակնհայտ է, որ 3 միավորից ավելի սխալներ ունեցող աշխատանքը չի անցնում պահանջվող 17 միավորի շեմը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ աշխատակազմը կատարողականի բարձր ցուցանիշ է ապահովել

31/07/2012
Հայաստանի Հանրապետության կառավարությունում հուլիսի 30-ին ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կատարողականի ընդհանուր գնահատականը 93,3 միավոր է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում

27/07/2012
«Իրավունք» օրաթերթի հուլիսի 27-ի համարում զետեղված «Ազատազրկվածները չջրազրկվեցի՞ն» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա»: Նախ հայտնենք, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գործում է երեք քրեակատարողական հիմնարկ. «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համակարգչային լսարան` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

27/07/2012
ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ջանքերով հուլիսի 26-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բացվեց համակարգչային լսարան, որի կահավորումն իրականացրել է արդարադատության նախարարությունը, իսկ համակարգիչները տրամադրել է Հայաստանի երկտասարդական հիմնադրամը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26/07/2012
Հարգելի այցելու, տեղեկացնում ենք, որ հուլիսի 25-ից առևտրային կազմակերպությունների գրանցման համար այլևս չի գանձվում 17000 ՀՀ դրամ պետական տուրքը: Կազմակերպություն գրանցելու նպատակով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմող քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի անցնելու կազմակերպության անվանման փորձաքննության փուլը: Անկախ անվանումից՝ կազմակերպության գրանցումը կտևի 15-ից 20 րոպե:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

25/07/2012
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար: Նախարարից դեսպանը խնդրեց այս պահին Հայստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի որևէ վարկային միջոց այս ծրագրի իրականացմանը չներգրավվի»

24/07/2012
Իշխանությունները հստակ գիտակցում են, ունեն քաղաքական կամք բաց աչքերով նայելու խնդիրներին և ցույց տալու դրանց լուծման ճանապարհները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 24-ին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով հանրությանը ներկայացված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: «Իշխանությունների որդեգրած քաղաքականությունն այս ոլորտում առաջին հերթին անկեղծությունն է, մենք անկեղծ նայում ենք մեր երկրում առկա խնդիրներին, դրա մասին մենք ինքներս բարձրաձայնում ենք և հանրությանն էլ ուզում ենք մասնակից դարձնել մեր ծրագրերի իրականացմանը»,- ասաց նախարարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գրիգոր Մուրադյան. «Կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց»

21/07/2012
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»:Ներկայումս Հայաստանում ընթանում են իրավական և դատական բարեփոխումներ՝ 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիման վրա: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցազրույցը ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

17/07/2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրանցի դատապարտյալները բարի կամքի շնորհիվ պատժի մնացած մասը կկրեն հայրենիքում

14/07/2012
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարն այդպես չի ասել

13/07/2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ