Նորություններ

ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

03/09/2012
Սիրելի աշակերտներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ուսուցիչներ ու տնօրեններ, սիրելի հայրենակիցներ, այսօր աշնան առաջին օրն է, գիտելիքի օրը: Բնական է, ոմանք կուզեին, որ ամառը մի քիչ ավելի երկար լիներ և կարողանային մի քիչ ավելի երկար քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բաց նամակը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին

31/08/2012
Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ինչո՞ւ է 2 տարի անց միայն եղբայրը մանկատան տնօրենին մեղադրում քրոջը վաճառելու համար

29/08/2012
Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարության աշխատակազմի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող աշխատակիցները պարգևատրվել են

27/08/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով, սեպտեմբերի 1-ի առթիվ, նախարարության աշխատակազմի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող 73 աշխատակիցներ պարգևատրվել են 50 հազարական ՀՀ դրամի չափով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկմանն են ներկայացվում նոր նախագծեր

24/08/2012
Հարգելի՛ այցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման են ներկայացվում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սնանկության գործերով կառավարիչների հետ կապված հայտարարություն և պարզաբանում

23/08/2012
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզել է, որ սնանկության գործերի վարման ընթացքում սնանկության գործերով որոշ կառավարիչներ իրենց գրագրության ժամանակ օգտագործում են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթեր (ՀՀ զինանշանով, «ՀՀ արդարադատության նախարարություն» վերտառությամբ և այլ):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Անկախության հռչակագիրը 22 տարեկան է

23/08/2012
Ճիշտ 22 տարի առաջ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիր, որով հիմք դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական ծառայության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից

22/08/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամաններով 2012 թվականի օգոստոսի 22-ից «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ, ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ազատվել են աշխատանքից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստան ժամանած ԱՄՆ փորձագետները քննարկելու են ՀՀ քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

21/08/2012
Օգոստոսի 20-ից տասնօրյա այցով Երևան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների քրեակատարողական ոլորտի փորձագետներների պատվիրակությունը: Համատեղ գործակցության եռամյա ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան մասնագետների հետ, պատվիրակությունը քննարկելու է բանտային կառավարման համակարգի կատարելագործմանը և Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը վերադարձել է արձակուրդից

20/08/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վերադարձել է արձակուրդից և օգոստոսի 20-ից արդեն անցել է իր բնականոն գործունեությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանդիպում փոխգործակցության շրջանակներում

07/08/2012
Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցավ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը և աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը մեկնել է արձակուրդ

06/08/2012
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օգոստոսի 3-ից մեկնել է արձակուրդ: Նախարարն, ընտանիքի հետ, արձակուրդն անցկացնելու է Բառնաուլում՝ հարազատների մոտ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ